Վահան Տերյանի հայրենասիրությունը

Image result for վահան տերյանՎահան Տերյանը շատ հայրենասեր էր։ Նրա հայրենասիրությունն արտացոլվում իր բանաստեղծություններից շատերում։ Նա սիրում էր իր հայրենիքը և ցանկանում էր տեսնել այն անկախ և ազատ։ Բայց հակառակն էր․ Հայաստանը դժվարին իրավիճակում էր։ Տերյանը, իրեն մոռացած, տառապում էր իր հայրենիքի ցավով և այդ ցավը արտահայտում էր բանաստեղծությունների միջոցով։ Նա իր բանաստեղծություններում գրում է, որ իր հայրենիքը հպարտ չէ, տխրության և վշտի մեջ է, և բոլորի դիմաց խոնարհվում է։ Տերյանի սրտում ամենից մեծ տեղը հայրենիքինն էր։ Նա բոլորին հորդորում էր հայրենասեր լինել, չհեռանալ հայրենիքից։

Оставьте комментарий