Քարաքոսեր և պտերներ

Քարաքոսեր. 1. կուտակված լեցիդեյա, 2. տարատեսակ  լեկունորա, 
3. այծային  պարմելիա, 4. շնային պելտիգերա, 5. արկտիկական նեֆրոմա, 6. փքված հիպոգիմնիա, 7. իսլանդական ցենտրարիա, 8. թաթաձև կլադոնիա, 9. ալպիական  կլադոնիա, 10. երկարած ուսնեյա, 
11. սալորային էվերնիա, 12. դեղնակարմրավուն ալեկտորիա 
Քարաքոսերը բազմամյա ստորակարգ բույսեր են: Հայտնի է մոտ 26 հզ. տեսակ: Քարաքոսերի բազմազան տեսակներով առավել հարուստ են արևադարձային և մերձարևադարձային շրջանները: Քարաքոսի մարմինը (թալոմ) կազմված է ջրիմուռից (ֆիկոբիոնտ) և սնկից (միկոբիոնտ), որոնց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ մակաբուծություն՝ սնկի կողմից ավելի խիստ արտահայտված:
Քարաքոսերի տեսակները տարածված են խիստ որոշակի պայմաններում և կոնկրետ հիմնանյութերի վրա, ըստ որի՝ տարբերում են էպիլիտ (բնակվում են քարաժայռերի վրա), էպիֆիտ (ծառերի կեղևի վրա), էպիքսիլ (փտած բնափայտի վրա), էպիֆիլ (ասեղնատերևների վրա), էպիգեյ (հողի), էպիբրիոֆիլ (մամուռների վրա), ամբիֆիլ (ջրում) էկոլոգիական խմբեր:
Քարաքոսերն իրենց բաղադրիչներից տարբերվում են ձևակազմաբանական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և էկոլոգիական առանձնահատկություններով: Արտաքին կառուցվածքով լինում են կեղևանման, տերևանման, թփանման, գույնով` սպիտակ, գորշ, դեղնականաչավուն, նարնջագույն և այլն: Տարբերվում են համաչափ (ջրիմուռների բջիջները հավասարաչափ տարածված են ամբողջ մարմնում) և տարաչափ (ջրիմուռները կազմում են առանձին շերտ՝ վերին կեղևային շերտի տակ) կազմաբանական կառուցվածքներով: Բազմանում են վեգետատիվ (թալոմի մասնիկներով կամ հատուկ գոյացություններով), անսեռ և սեռական ճանապարհներով:
Քարաքոսերը բնակվում են այնպիսի հիմնանյութերի վրա, որոնք պիտանի չեն այլ բույսերի համար, սակայն աստիճանաբար քայքայվելով՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձրակարգ բույսերի համար: Քարաքոսերը պահանջկոտ չեն արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, կարող են հեշտությամբ գոյատևել նաև ջրազուրկ միջավայրում: Խիստ զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ և օգտագործվում են որպես կենսացուցիչներ: Որոշակի կլիմայական պայմաններում քարաքոսերի տարեկան աճի կայունությունն օգտագործվում է լեռնային ապարների, հնագիտական հուշարձանների տարիքը որոշելու համար: Հյուսիսում քարաքոսերն աճում են շատ առատ. եղջերվաբուծության հիմնական կերային հումքն են: 
Կենսագործունեության ընթացքում քարաքոսերն առաջացնում են յուրահատուկ քարաքոսային նյութեր: Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, եթերայուղեր, լակմուս և այլն:
Պտերներ
Image result for պտերներ
Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:

Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում: Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:

Բույսը շատ վատ  է տանում միջանցիկ քամիներն ու ցուրտը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան: Պտերը պահանջում է խոնավ միջավայր, չորային պայմաններում այն չորանում է կամ տերևները դեղնում են, և բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը:
Բնակարանում խորհուրդ է տրվում ամռանը բույսը հանել պարտեզ և դնել ծառերի ստվերի տակ: Խոնավ մթնոլորտ ստեղծելու նպատակով օրվա ընթացքումշրջապատի խոտերը կարելի է ցողել ջրով: Բացի սենյակային պայմաններում մշակելուց, պտերների տերևները օգտագործում են ծաղկեփնջերում: Պտերները պետք է դնել հարավային կամ հարավ-արևմտյան պատուհաններին:
Բույսը շատ վատ է տանում արևի ուղիղ ճառագայթները, ինչպես նաև ջեռուցիչ սարքերի չափազանց մոտիկությունը: Բույսը պետք է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Բազմացվում է արմատածիլներով, որոնք ծլելուց հետո անջատում են մայր բույսից և անմիջապես դնում հողը: Պտերը բազմանում է նաև հիմնական բույսի բաժանմամբ:

 

 

Չինական վարդ☺☺☺

Չինական վարդ

Չինական վարդ

Չինական վարդ

Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Տղուտածաղկավորներ
Ընտանիք Տուղտազգիներ
Ցեղ Վարդենի
Տեսակ Չինական վարդ

Չինական վարդ կամ հիբիսկուս չինական , պատկանում է տուղտազգիներիընտանիքին, ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր։ Ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ։

Մշտադալար թուփ է մինչև 3 մ բարձրությամբ, հարթ փայլուն մուգ կանաչ տերևներով, ծաղիկների տրամագիծը կազմում է 16 սմ։

Չինական վարդի հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը։

 

Կենսաբանական նկարագիր

Hibiscus rosa-sinensis (Snap of Stigma and Anthers).JPG

Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև՝ միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը՝ 10-16 սմ։

Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 11,5 մ։ Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։

Պատմություն

Մալազիայում համարում են, որ սերտաճած ծաղկաթերթերը խորհրդանշում են իսլամի հինգ պատվիրանները, համարվում է ազգային ծաղիկ, որը խորհրդանշում է երկիրը, նկարազարդված է մետաղադրամի վրա, հնդիկները հյուսում են ծաղիկը հարսանեկան պսակի մեջ։ Բույսի տարածվածության մասին են վկայում բազմաթիվ այլ անվանումները՝ «փարավոնների ըմպելիք», «Սուդանի վարդ», «Վենետիկի տուղտ», «Կարմիր ավելուկ»։

Քիմիական կազմ

Չինական վարդ

Պարունակում են սպիտակուցներ, պեկտին, կիտրոնաթթու և խնձորաթթու, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ։

Կիրառություն

Չինական վարդի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում կարկադե թեյը։ Ըստ «ֆենշույ» ուսմունքի՝ չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Այն խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների ևֆիտոնցիդների միջոցով։

Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։ Ունի լուծողական ներգործություն։

Բժշկության մեջ

Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Այն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար՝ այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

Պատկերասրահ

Ծաղկի տարբեր գույները օգտագործվում են որպես դեկորատիվ բույսերի։

Մամուռներ

Գյուղական տորտուլա
Օվալաձև գրիմիա
Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:
Արծաթափայլ 
թելամամուռ 

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում: Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում:

Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով: 
Մամուռները չորադիմացկուն բույսեր են: Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է: Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս: Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով: Քարաքոսերի նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են: Կազմում են տորֆի հիմնական զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով: