Չուխա, խաց կեր

Չուխա, խաց կեր հեքիաթը բարբառային էր։ Հերոսին դատում էին նրա հագուստով։ Հերոսի անունը՝ Հակոբ աղա էր։ Հակոբ աղան շատ հարուստ էր, նաև նրա փողերը կարղ էին ծով ծածկել, բայց այդ անգամ իր գառների պատճառով վատ հագուստ էր հագել։ Նա տեսավ, որ հեռվում հարսանիք էր։Նա գնաց և նրան լավ չընդունեցին։Նրան քննադատում էին, որովհետև նրա հագուստը լավը չէր։ Ասացին, որ նա պետք է մառանում ճաշի, և նրան տվեցին հացի մնացորդները։ Բայց երբ նա հագավ իր շքեղ հագուստը, ձին հեծեծ և գնաց հարսանիքի, նրան շատ լավ ընդունեցին, նույնիսկ նրա համար կենաց խմեցին։ Այս պատմվածքից հասկացա, որ մարդուն չպետք է դատել նրա արտաքինով, հագուստով, այլ նրա ներքինով։ Այս պատմությունը կարելի է հանդիպել նաև իրական կյանքում: