Մարտյան նախագիծ․Վիլյամ Սարոյան

b0536bf51cf97f70354d52811d7bc214

Նախագծի նպատակը՝
* Ծանոթանալ Սարոյան ստեղծագործողին
* Ուսումնասիրել նրա պատմվածքները
* Վերհանել գաղափարական թաքնված շերտերը
* Ուսումնասիրել հերոսներին՝ որպես հավաքական կերպարների
* Հասկանալ յուրաքանչյուր հերոսին բնորոշ կերպարային հատկանիշները

Մասնակիցները՝
6-րդ և   7-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ մարտի 20-31

Ընթացքը՝

* Ո՞վ է Վիլյամ Սարոյանը․անդրադառնում են կենսագրական որոշ տվյալների, որպեսզի հասկանանք ստեղծագործությունների բովանդակային յուրահատկությունները
* Սկսում ենք ընթերցել պատմվածքները․
* Կատարում ենք վերլուծություններ՝ վերհանելով ստեղծագործության հենասյուն հանդիսացող գաղափարը
* Ընտրում ենք որևէ պատմվածք, որը պետք  է  բեմադրենք
* Առանձին ուսումնասիրում ենք բոլոր հերոսներին
* Փորձում ենք առավելագույնս ճանաչել նրանց
* Սովորողներից ընտրում ենք հերոսներին
* Մշակում ենք խոսքերը
* Պատրաստում ենք բեմադրությունը

Արդյունքը՝

Վիլյամ Սարոյան․ Նարինջներ

Վիլյամ Սարոյան․ Նարինջներ

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ով կորցրել էր ծնողներին և ապրում էր հորեղբոր ընտանիքում։Նա չուներ անհոգ մանկություն։Նրա հոգում խորը տխրություն կար։ Լյուկն ապրում էր ամենօրյա վեճերի մեջ․ հորեղբոր կինը ամուսնուն բողոխում էր իրենց վատ ապրուստից և անդադար վիճում էր։ Իսկ Լյուկը․․․ նա ստիպված էր փողոցում կանգնել ու նարինջ վաճառել։Հորեղբայրն ասում էր․ «Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս»։

Լյուկը ի զորու չէր ժպտալ, քանի որ նա որբ էր, միայնակ։ Ամեն օր նա հանդիպում էր մարդկանց անտարբերությանը։ Եթե նա ժպտար, ի սրտե չէր լինի, կդառնար Պարույր Սևակի ասած ծամածռությունը։ Այգիներում ոտաբոբիկ վազելու փոխարեն Լյուկը ցուրտ ու մռայլ փողոցում փորձում էր գումար վաստակել։ Եթե հնարավոր լիներհայտնվել այս պատմվածքում, կօգներ Լյուկին նարինջները վաճառել, իսկ հետո միասին մեր տուն կգնայինք և տաք թեյի շուրջ մի լավ կզրուցեինք։ Ես կփորձեի համոզել նրան, որ աշխարհի գույները և մարդկանց անտարբերությունը հնարավոր է փոխել։

Մայրենիի տնային առաջադրանք՝03.03

նԸնդարձակել հետևյալ նախադասությունները
Գնացքը մոտենում է կայարանին։
Արագաշարժ գնացքը` իր լի վագոններով մոտենում է բազմամարդ կայարանին։
Խնձորենին ծաղկեց։
Բազմաբերք և անուշաբույր խնձորենին ի վերջո գարնանը ծաղկեց։
 
Ընկերոջը պատմել էր։
Անընկերասեր տղան ընկերոջը պատմել էր իր մյուս ընկերոջ գաղտնիքները։
 
Գիտնականը փորձում էր հասկանալ։
Շատ հայտնի և ճանաչված գիտնականը աշխատում և փորձում էր հասկանալ այդ մարդու էությունը
 
Տղան նեղսրտեց։
Նեղացնելով իր մոտիկ ընկերոջը` տղան մի փոքր նեxսրտեց։
 
Գրել երկու բանաստեղծի, կամ բժշկի, կամ ֆուտբոլիստի երկխոսություն․
-Բարև:
-Բարև:
-Արի մի տեղ հանդիպենք:
-Ինչ՞ու, ինչ որ առի՞թ կա։
-Ուզում եմ երկուսով մի լավ բանաստեղծություն գրենք։
-Ինչ՞ի հիման վրա։
-Մեր հայրենքի դառը ապրուսի, կորուստների ու ցավի։
-Այո, համաձայն եմ։
 
 
Որտեղ անհրաժեշտ է, Ը գրել․
անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե,  անընդմեջ,  անընդհատ, լուսնկա, մութնկա, ակնհայտ
Կետերի փախարեն գրել Դ, կամ Թ
ընդմիջել, ընթերցել, ընդամենը, ընդհանուր, ակնթարթ, անընթեռնելի, ընդամենը
 
* Հետևյալ բառերի դիմաց մեկական հոմանիշ գրել․
ընչազուրկ-Աղքատ, չքավոր
սրընթաց-Արագընթաց, սրարշավ, սրագնաց
դյուրին-Հեշտ, հեշտին, հեշտագին
խրթին-Բարդ, դժվարլուծելի, դժվար հասկանալի
զեփյուռ-Քամի, հով, զով, հովիկ, սյուք
անշուշտ-Անկասկած, անտարակույս, անպատճառ, աներկբա
կանաչ-կանաչագույն, կանաչերանգ, կանաչորակ
Ընդարձակել հետևյալ նախադասությունները․
Համերգը սկսվեց։
Կինը զարմացավ։
Մեքենան շարժեց։
Նվագախումբը բեմ բարձրացավ։
 
Բովանդակալից համերգը, երկար սպասելուց հետո, վերջապես սկսվեց։
Գոռոզ կինը տղայի հնարքից զարմացավ։
Թանկարծեք մեքենան տաքանալուց հետո շարժվեց։
Շատ հայտնի նվագախումը երկար պատրաստվելուց հետո  բեմ բարձրացավ։

Եթե

Եթե իմ տիկնիկները խոսել իմանային, նրանց հետ կկիսվեի իմ հույզերով, կխոսեի։ Եթե կարդայի մարդկանց մտքերը, շատ լավ կլիներ, կիմանայի նրանց գաղտնիքները․ վատ բան է, բայց ինչևէ, ես ինձ լավ կզգայի։ Եթե ես լինեի Տիգրան Մեծի տիրակալության ժամանակ, կիմանայի իր ամբողջ ապրած կյանքը, գիտեմ, բայց կուզեի ավելացնեմ գիտելիքներս։ Եթե բոլոր մոլորակներում լիներ ապրելու հնարավորություն, շատ քիչ կլիներ բնակչությունը Երկիր մոլորակում։ Եթե ես մեծ լինեի, կզգայի իմ ծնողների հոգսը։ Եթե ես իմանայի աշխարհի բոլոր լեզուները՝ մասնավորապես թուրքերենը, ինձ պաշտպանված մարդ կզգայի։