Գիլգամեշի էպոս

Գիլգամեշ էպոսի պատառիկ

Գիլգամեշ, Շումերա-բաբելոնական հերոսական էպոսի պայմանական անվանումն է։ Համարվում է գտնված ամենահին գրական ստեղծագործությունը։

Գիլգամեշը Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական կառավարողն է։

Գիլգամեշի մասին էպիկական երգերն առաջացել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Առավել լավ է պահպանված աքքադական «Ամեն ինչ տեսածի մասին…» մեկնակերպը, որի գրառումը գալիս է մ.թ.ա. 19-18-րդ դդ,։ Տաղաչափությունը շեշտային է (բանատողի մեջ հիմնականում չորս շեշտակիր վանկ)։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի գծերը՝ ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի շարք սխրանքներ են կատարում), ստվածապայքարի մոտիվները (Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)։ Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է երանելի Ուտապիշտիի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձը առևանգում է այն (անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ։ Գիլգամեշի մասին լեգենդը տարածված է եղել նաևՊաղեստինում, խեթերի, խուռիների և այլոց մոտ։

Էպոսի հայտնաբերում

 

1849 թվականին անգլիական հնէաբան Օստին Հենրի Լեյարդը պեղումների արդյունքում հայտնաբերեց ասորական քաղաք Նինվեն։ Հետագա պեղումների արդյունքում հայտնաբերվեց Աշուրբանիպալ արքայի սեպագիր գրադարանը։ Այդ գրադարանի սեպագիր գրվածքները Լեյարդի օգնական Օրմունդ Ռասամը, ով 1852 թվականին հայտնաբերեց գրադարանի երկրորդ մասը, ուղարկեց Բրիտանական թանգարան։

Գտնված գրվածքների ավելի ուշ հետազոտություններով զբաղվում էր տաղանդավոր ինքնուս, թանգարանի եգիպտաասորական բաժնի օգնական Ջորջ Սմիթը։ 1862 թվականի դեկտեմբերի 3-ին նա հանդես եկավ «Աստվածաշնչյան հնէաբանության միություն»-ում իր հաշվետվությանբ։ Զեկույցում նա պնդում է, որ գտել է մի առասպել ջրհեղեղի մասին, որը մոտ է Աստվածաշնչի շարադրանքին։ Այս հաղորդագրությունն իր հետևից բերեց համընդհանուր հետաքրքրվածություն։ «Դեյլի թելեգրաֆ» շաբաթաթերթը նույնիսկ խոստացավ 1000 ֆունտ նրան, ով կգտնի ասքի պակասող մասերը։ Ջորջ Սմիթն օգտվեց դրանից ու ուղևորվեց Միջագետք։

Շարունակելով ցուցանակների վերծանումը՝ Սմիթը բացահայտեց, որ ջրհեղեղի մասին հաղորդագրությունը հանդիսանում է ինչ-որ մեծ ստեղծագործության մի մասը, որը կոչվում էր «Ասք Գիլգամեշի մասին»։ Ըստ գրիչների՝ «Ասքը» կազմված էր 12 երգերից, որոնցից յուրաքանչյուրը կազմում էր 300 տող։ Շուտով նա հասկացավ, որ ասքի մի մասը բացակայում է, քանի որ որոշ ցուցանակներ բացակայում են։ 1873 թվականին իր կողմից կազմակերպված արշավի արդյունքում հաջողվեց գտնել 384 ցուցանակ, որոնցից էր նաև Էպոսի բացակայող մասը։

20-րդ դարի սկզբում ու կեսին գտնվեց ցուցանակների ևս մի շարք, որոնք պարունակում էին էպոսի մասեր տարբեր լեզուներով։

Էպոսի նկարագրություն

Գիլգամեշի պատկերը՝ հայտնաբերված1876 թվականին

«Գիլգամեշի մասին էպոսը» ստեղծվել է մեկ ու կես դարերի ընթացքում։ Մեր օրերն են հասել սեպագիրարձանագրություններ, որոնցում գրված Գիլգամեշի մասին երգերը էպոսի մասերն են։ Դրանք գրված են Հին Արևելքի չորս լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խուռիերեն և խեթերեն։ Ամենահին հիշատակությունները գրված են շումերերեն։ Չնայած այդ հանգամանքին՝ ամենաարժեքավորը համարվում է աքքադերեն գրությունը, քանի որ դրանք գեղարվեստական նվաճումներ են համարվում։

Գիլգամեշի մասին շումերական պահպանված արձանագրությունները չեն մտնում ոչ մի ստեղծագործական խմբերի մեջ։ Դրանցից միայն ինն են պահպանվել և դրանք բոլորը դասակարգվում են որպես էպիկ ստեղծագործություններ։ Երեք ասքերը փոխանցվել են միմյանց պատմելու շնորհիվ, մնացած 6 ասքերը՝ պահպանվել են և հրատարակվել։

Վաղ ասքերը վերաբերում են Նիպպուրյան կանոնին, որը աքքադաշումերական էպոսի մաս էր։ Ի սկզբանե դրանց նախատիպերը եղել են գրառված տեղակություններ Ուրուկ քաղաքի և դրա կառավարիչների մասին։ Բացի Գիլգամեշից, ով Ուրուկի հինգերորդ կառավարիչն էր, էպոսում խոսվում է նաև Էնմերկարեի մասին՝ Ուրուկի երկրորդ կառավարչի և Լուգելբանդեի՝ չորրորդ կառավարչի և Գիլգամեշի հոր մասին։

Գիլգամեշի հետ կապված աքքադաշումերական պատմությունները թվագրված են մեր ժամանակներից մոտ երկու հազար տարի առաջ (մ.թ.ա. մոտ 18-րդ դար)։ Սակայն հաշվի առնելով բազմաթիվ գրությունները և հեղինակների անճշտությունները՝ ինչպես նաև լեզվի բնույթը՝ հնագետները կարծում են, որ էպոսը ավելի վաղ է գրվել։

Ըստ վերլուծությունների՝ պոեմը ստեղծվել է մինչև Ուրյան միասնական աստվածային պանթեոնի հիմնումը, նաև հենվելով Միջագետքում աքքադերենի տարածման շրջանի վրա՝ էպոսի ստեղծումը վերաբերում է մ.թ ա. 23-21-րդ դարերին։

Ներկայումս հայտնի ասքերն են.

  • «Գիլգամեշը և Ագան» – պատմվում է Աքքայի կոնֆլիկտի մասին՝ արքաններ Գիլգամեշի և Քիշի միջև։ Ի տարբերություն մյուս ավանդազրությցների՝ այստեղ արքա Գիլգամեշը չի բնութագրվում կախարդահեքիաթային հատկանիշերով։ Այս պոեմը չէր ներառվում «Էպոս Գիլգամեշի մասին»-ի մեջ։
  • «Գիլգամեշը և Ողջերի Սարը» (Գիլգամեշը և Ողջերի երկիրը, Գիլգամեշը և Անմահի Սարը) պատմում է Գիլգամեշի արշավանքի մասին Խուվավա հսկայի դեմ, ով պահպանում էր սուրբ մայրիները։
  • «Գիլգամեշը և երկնային ցուլը» ասքը նկարագրում է Գիլգամեշի կողմից մերժված աստվածուհու՝ Իննինի (Իշտար) սիրո մասին։ Գիլգամեշի ու իր ծառայի մարտը երկնային ցլի հետ արտացոլում էր աստվածուհու զայրույթը։ Ավանդազրույցի վերջը պահպանված չէ։
  • «Գիլգամեշը և ուռենին» (Գիլգամեշը, Էնկինդուն և անդրաշխարհի թագավորությունը) ասքը պատմում է, թե ինչպես Գիլգամեշը Իննին աստվածուհու խնդրանքով ուռենիից վռնդում է առյուծագլուխ արծվին, որից հետո ուռենիից կառուցում է նստարան և օթյակ՝ աստվածուհու համար, թմբուկ և փայտիկ՝ իր համար։ Ավելի ուշ թմբուկն ընկնում է անդրաշխարհ, իսկ նրա հետևից գնացած ստրուկ Էնկիդուն որոշում է այլևս ետ չվերադառնալ։ Միայն Գիլգամեշի խնդրանքից հետո աստվածները թողեցին, որ Գիլգամեշը հանդիպի իր ստրուկի հետ։
  • «Գիլգամեշի մահը» ասքը պատմում է, թե ինչպես է Գիլգամեշը փնտրում անմահություն, բայց հասկանում է, որ այն անհասանելի է։ Պոեմը մասամբ է պահպանվել։
  • «Ջրհեղեղ» ասքը պարունակում է պատմություն՝ մարդու ստեղծման, թագավորական իշխանության հաստատման, ջրհեղեղի մասին, և թե ինչպեսԶիուսուդրա արքան նավ կառուցելով փրկվեց ջրհեղեղից և անմահ դարձավ։

Ավանդազրույցների ստեղծումից հետո արդեն ոչ ոք չէր էլ հիշում Գիլգամեշի պատմանական հերոս լինելու փաստի մասին։ Էպիկական ժանրով գրված պոեմները բովանդակությամբ պարզ են, ոճով՝ հնամենի, արխայիկական, որով բավականին տարբերվում են Գիլգամեշի մասին աքքադերեն պոեմներից՝ չնայած, որ այն շատ ավելի շուտ էին ստեղծվել։

Էպոսի ստեղծում

Գիլգամեշի պատկերով արձանագրություն, Հնագիտական թանգարան, Անկարա, Թուրքիա

Էպոսի հետազոտողների կարծիքով՝ Գիլգամեշի մասին առաջին երգերը կերտվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակիառաջին կեսերին։ Մեր ժամանակներին հասած առաջին գրառումները ստեղծվել էին մոտ 800 տարի առաջ։ Մոտավոր նաև այդ ժամանակներին է պատկանում պոեմի աքքադական տարբերակի ստեղծման ընթացքը, որը վերջնականապես պատրաստ է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում։ Այդ հազարամյակում Պաղեստինում և Փոքր Ասիայում ստեղծվել էր մեկ այլ աքքադական տարբերակ՝ «պերիֆերիական»-ը։ Այս ժամանակներին է պատկանում նաև էպոսի խուռիերեն և խեթերեն թարգմանությունները թարգմանությունները։ Երկրորդ հազարամյակի վերջերին և մ. թ. ա 7-6-րդ դարերում ստեղծվեց էպոսի վերջնական տարբերակը՝ «նինեվսկյան»-ը, որն էլ հենց գտնվել էրԱշուրբանիպալի գրադարանում։

Էպոսի հիմքում ընկած են ինչպես միֆական մոտեցումներ, այնպես էլ շումերների կրոնական հավատալիքների հիմքերը, նաև պատմական լեգենդներ։ Գիլգամեշը եղել է պատմական անձ, ով կառավարել է շումերական Ուրուկքաղաքը՝ մ. թ.ա. 2800-2700 թվականներին։ Նրա անունը շումերենում պայմանականորեն փոխանցվում է որպես «Բիլգամես» (Bil-ga-mes)․ հիշատակվում է շումերական արձանագրություններում նրանց կառավարիչների բաժնում, 2-րդ հազարամյակի սկիզբների մասին խոսվող մասերում։

Գիլգամեշը բավական շուտ դարձավ աստվածակերպ։ Նրա անունը սկսվեց հիշատակվել նաև շումերական աստվածների շարքերում։ Նրա շուրջ առաջացան բազմաթիվ լեգենդներ, որտեղ նա ներկայացվում էր որպես աստվածային հերոս, Նինսուն և Լուգալբանդայի (մյուս տարբերակներով՝ «լիլու» ոգու) աստծների որդին։ Ավելի ուշ Գիլգամեշի անունը հանրահայտ դարձավ Բաբելոնում, Խեթական թագավորությունում և Սիրիայում։ Նրա հետ էին կապում հերոսի կերպարը, ով կռվում էր կենդանիների դեմ։ Ինչպես նաև նրա ուղեկիցն է համարվում կիսամարդ-կիսացուլ հերոսը։

Արդեն որոշ ժամանակ անց Գիլգամեշը ընկալվում էր որպես Աստված՝ մարդկանց պահապանը դևերից։ Ընկալվում էր նաև որպես անդրաշխահի դատավոր։ Նրա պատկերը կախում էին տան մուտքի դիմաց, քանի որ ենթադրվում էր, որ այդ միջոցով օթևանը պաշտպանվում էր չար ոգիներից։ Միաժամանակ պաշտոնական պաշտամուքում Գիլգամեշը որևէ կաչևոր դեր չէր խաղում։

Սյուժե

«Էպոսի» գլխավոր հերոսներն են կիսաստված Գիլգամեշը՝ հզոր ռազմիկ, Ուրուկի արքա, ինչպես նաև Էնկիդուն՝ վայրի մարդ, որին Արուրու աստվածուհին ստեղծել էր կավից։ Աստվածուհին ստեղծել էր Էնկիդուին ի պատասխան Ուրուկի բնակիչների խնդրանքին, դժգոհ իրենց կառավարչից՝ Գիլգամեշից, որին նրանք մեղադրում են նրանում, որ նրա վայրագությունը չի ճանաչում սահման։ Էնկիդուն պետք է հակառակվեր Գիլգամեշին, իսկ հնարավոր է՝ հաղթեր նրան[։

Էնկիդուն քաղաքակիրթ կյանքին ծանոթ չէր, ապրում էր տափաստանում՝ վայրի կենդանիների շրջապատում, և չէր էլ ենթադրում այն մասին, թե ինչի համար է ստեղծված։ Դրա հետ մեկտեղ Գիլգամեշի մոտ առաջանում են տեսիլքներ, որոնցից նա հասկանում է, որ իրեն հարկավոր է ընկեր գտնել։

Մի անգամ Ուրուկ է հասնում տեղեկություն այն մասին, որ տափաստանում հայտնվել է ինչ-որ հզոր մարդ, որը չի թողնում որս անել՝ պաշտպանելով կենդանիներին։ Գիլգամեշը որոշում է նրա մոտ ուղարկել անառակ կնոջ, համարելով, որ դա կստիպի կենդանիներին լքել Էնկիդուին։ Նա հասնում է իր նպատակին, Էնկիդուն գայթակղվում է, որից հետո անառակ կինը նրան իր հետ քաղաք է տանում, որտեղ նա քաղաքակրթության հետ է առնչվում և առաջին անգամ համտեսում հաց և գինի։

Քաղաքում Էնկիդուն հանդիպում է Գիլգամեշին։ Նրանց միջև մենամարտ է տեղի ունենում, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում հաղթել։ Դրանից հետո նրանք դառնում են ընկերներ և երկուսով սկսում սխրագործություններ անել։ Նրանք կռվել են կատաղի Խումբաբայի հետ, որը պաշտպանում էր լեռնային մայրիները, այնուհետև նրանց հակառակորդն է դառնում հրեշային ցուլը, Իշտար աստվածուհու կողմից ուղարկված, որը կատաղած էր իր հետ սերը կիսելու Գիլգամեշի մերժումից։ Խումբաբայի սպանությունը առաջացնում է աստվածների զայրույթը, որը ջարդվում է Էնկիդուի վրա, արդյունքում՝ նա մահանում է։

Էնկիդուի մահը ցնցում է Գիլգամեշին, թախծից նա վազում է անապատ, սգում ընկերոջ համար, նրա թախիծն անսահման էր։ Գիլգամեշն առաջին անգամ հասկանում է, որ նա մահացած է, և գիտակցում, որ մահը բոլոր մարդկանց ճակատագիրն է։

Իր թափառումների արդյունքում Գիլգամեշը հայտնվում է երջանիկների կղզում, որտեղ ապրում էր Ուտնապիշտիմը, ով միակն էր բոլոր մարդկանցից, որ դարձել էր անմահ։ Գիլգամեշը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Ուտնապիշտիմին դա հաջողվել, որն էլ պատմում է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը, որից հետո նա միակ փրկվածն է եղել։ Դրանից հետո Ուտնապիշտիմը ասում է Գիլգամեշին, որ հանուն նրա աստվածների խորհուրդը կրկին չի հավաքվի։ Հետո նա առաջարկում է Գիլգամեշին գտնել միջոց ընկճելու քունը, սակայն դա դուրս է գալիս անիրականանալի։

Ուտնապիշտիմի կինը, խղճալով հերոսին, համոզում է իր ամուսնուն հրաժեշտին նվեր տալ նրան։ Գիլգամեշը ստանում է գիտելիքներ հավերժական երիտասարդության ծաղկի մասին, որը շատ դժվար էր գտնել։ Գիլգամեշին հաջողվում է գտնել, բայց փորձել ծաղիկը՝ ոչ։ Երբ նա որոշում է լողանալ, օձը ուտում է ծաղիկը, փոխում է մաշկը և դառնում երիտասարդ։

Կատարվածից հետո հերոսը վերադառնում է Ուրուկ, որտեղ իր դայակ Ուրշանաբիին առաջարկում է զբոսնել քաղաքի պարիսպներով, որոնք կառուցվել են Գիլգամեշի կողմից։ Գիլգամեշը ցույց է տալիս պարիսպները և հայտնում իր հույսը, որ սերունդները կհիշեն իր արարքները։ 12-րդ դարի երգում, որը ունի ավելի ուշ ծագում և մեխանիկորեն միացվել է «Էպոսին» համարվում է «Գիլգամեշը և ուռենին» շումերական պոեմի բառացի թարգմանությունաքքադերենով։ Այն պատմում է այն մասին, թե ինչպես Էնկիդուն որոշում է իջնել անդրերկրյա աշխարհ, որպեսզի վերադարձնի թմբուկը, բայց դրա հետ մեկտեղ խախտում է կախարդական արգելքները և չի կարողանում ետ վերադառնալ։ Գիլգամեշը աստվածներին է դիմում խնդրանքով, արդյունքում՝ նրան թույլ է տրվում խոսել Էնկիդուի հոգու հետ, որը պատմում է, թե ինչ տխուր է մեռյալների ճակատագիրը։ Տվյալ հատվածը, չնայած նրան, որ կապված չէ նախորդ սյուժեին, թույլ է տվել առանձնացնել այն միտքը, որ մահվանից հնարավոր չէ խուսափել։