Դարի «ՍՈՒՊԵՐԼՈՒՍԻՆԸ»

Ես մոտավորապես մի քանի օր առաջ համացանցում կարդացի․ «Նոյեմբերի 14-ին կտեսնենք դարի ՍՈՒՊԵՐԼՈՒՍԻՆԸ», որը սովորական Լուսնից 14%-ով մեծ է։ Համացանցում ասվում էր  նաև, որ Լուսնինը ժամը 17։52-ին ամենապայծառը կլինի։

Երեկ ընտանքով շրջեցինք Սբ․ Երրորդություն եկեղեցու շրջակայքով, մի քիչ զբոսնեցինք, որպեսզի տեսնենք Սուպերլուսինը, որովհետև դրսում ավելի լավ կևրևար, քան ՝ տնից։ Երկար զբոսնեցինք, քայլեցինք, բայց այդպես էլ Լուսինը չտեսանք և արդեն ժամը 17։52 վաղուց անցել էր։ Տխուր գնացինք տուն, չտեսնելով Լուսինը։ Եվ ի՞նչ՝ մի հրաշք, մեծ, շատ լուսավոր Լուսինը լուսավորել էր ծնողներիս սենյակը։ Ուրախացանք, էլի իջանք բակ, բայց քայլում-քայլում ենք և չենք տեսնում Լուսինը, որովհետև բարձրահարկ շենքերը փակել էին մեր տեսադաշտը։ Երկար քայլեցինք և վերջապես տեսանք հրաշք Լուսինը։ Շատ լուսավոր և մեծ էր Լուսինը։ Ժամանակ չկորցրեցինք, վերցրինք հեռախոսները և սկսեցինք լուսանկարել ԼՈՒՍԻՆը։ Շատ երկար մնացինք դրսում, վայելեցինք, լուանկարեցինք ԼՈՒՍԻՆը։ Գնացինք տուն և հիացմունքով բավարարված քնեցինք։

Սուպերլուսինը հաջորդ անգամ երկնքում կևերևա 2034 թվականին։

Ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ ՝

Читать далее

Աստղագիտությունը՝ գրադարանում

Մենք աստղագիտության ընտրության ժամը անցկացրինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում։Այդ դասը նվիրված էր Սեբաստացիների օրվան և մենք գտանք սեբաստացիների կողմից ստեղծված «Բնագիտություն կամ  Ֆիզիկա» գիրքը, որը հրատարակվել էր Վիեննայում 1856 թվականին։

Читать далее

Քարահունջի աստղադիտարանը

Երեւանից 200 կմ հեռավորության վրա Սիսիան քաղաքի մոտ գտնվում է նախապատմական մի հսկա մոնումենտ, որն առաջին հերթին բացառիկ է նրանով, որ միմիայն այստեղ, միեւնույն վայրում, կարելի է տեսնել մենհիրներ, դոլմեներ, կրոմլեխ, կուռգաներ եւ կիկլոպյան ամրոցի մնացորդնոր:

Հուշարձանի մասին առաջին գրավոր հիշատակությունը կատարել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դդ.): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է: 18-19-րդ դարերում հուշարձանը ստացել է Զորաց Քարեր անունը (գրաբարում զօր նշանակում է` օր, այսինքն` օրերի քարեր, օրացույց քարեր):
Հնագիտական պեղումներ կատարվել են միայն հուշարձանի հարակից դամբարաններում Մորուս Հասրաթյանի եւ Օնիկ Խնկիկյանի կողմից: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզե զարդեր, հայելիներ, կավե տարատեսակ իրեր, այլ առարկաներ: Պեղումների արդյունքում դամբարանները թվագրվել են 3-2 հազարամյակներ:
Սակայն չեն պեղվել հուշարձանի գլխավոր առանձնահատկությունը համարվող մենհիրները (ուղղահայաց կանգնեցված քարերը) եւ նրանց շրջակայքը:
Հուշարձանում կան 0,5-3 մետր բարձրության, մինչեւ 10 տոննա կշիռ ունեցող 222 մենհիրներ, որոնցից 84-ը իրենց վերին մասում ունեն 4-5 սմ տրամագծով անցքեր:
Որոշ հնագետներ գտնում են, որ անցքերը բացվել են` քարերը տեղափոխելու համար պարաններ կապելու եւ քաշելու նպատակով, ինչն անհնարին է, որովհետեւ անցքերն արված են քարերի վերին մասում, եւ եթե դրանցից քաշեին, անցքի մի մասը կջարդվեր:
Կան քարեր, որոնց անցքերը կիսատ են բացված, ինչը վկայում է, որ քարերը տեղափոխվել-տեղադրվել են, հետո միայն դրանց վրա անցքեր են բացվել:
Որոշ «հայ հանճարեղ» հնագետներ էլ կարծիք են հայտնել, որ այդ անցքերը ծառայել են ձիերի սանձերը կապելուն, ինչը բացարձակ անհեթեթություն է:2011_13
Հուշարձանի աստղագիտական նշանակության մասին առաջին ենթադրությունը կատարել է Օնիկ Խնկիկյանը 1984 թ.-ին:
1994-2001 թ.թ.-ին ՀՀԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունին իր անձնական միջոցներով կազմակերպել է գիտարշավներ, որի ընթացքում կազմվել է հուշարձանի մանրամասն տոպոգրաֆիական քարտեզը, չափվել է Քարահունջի աշխարհագրական դիրքը (լայնությունը` 39*34, երկայնությունը` 46*01, ծովի մակարդակից 1770 մ բարձրությամբ), տեղանքի մագնիսական շեղման անկյունը, հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունները 360 աստիճան ազիմուտների համար, չափվել են քարերի բոլոր անցքերի ուղղվածությունները, ազիմուտի ու տեղի անկյունները, կատարվել են նաեւ այլ չափումներ: Կազմվել է 222 մենհիրների լիակատար կատալոգ` քարերի չափերի ու վիճակի նկարագրությամբ: Կատարվել է արեւի եւ լուսնի ծագելու, մայր մտնելու ու կուլմինացիայի ֆոտոֆիքսում:
Քարահունջ աստղադիտարանը բաղկացած է հետեւյալ մասերից` կենտրոնական շրջան, հյուսիսային թեւ, հարավային թեւ, հյուսիս-արեւելյան քարուղի, լարագիծ, որը հատում է շրջանը, եւ` առանձին կանգնած քարեր:
Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից (կենտրոնական շրջանի քարերն անցքեր չունեն): Շրջանի կենտրոնում գտնվում է 7×5 քառակուսի մետր չափերով (նույն չափերն ունի Գառնու տաճարը) գետնափոր կառույց, որը ծառայել է որպես տաճար կամ պաշտամունքային դամբարան:
Հյուսիսային թեւը ձգվում է կե2011_14նտրոնական շրջանից դեպի հյուսիս: Այն բաղկացած է 80 քարից, որոնցից 49-ը ունեն անցքեր, թեւի երկարությունը 136 մետր է:
Հարավային թեւը ձգվում է կենտրոնական շրջանից դեպի հարավ. այն բաղկացած է 70 քարերից, որոնցից 26-ն ունեն անցքեր, թեւի երկարությունը 115 մետր է:
Հյուսիս-արեւմտյան քարուղին ձգվում է կենտրոնական շրջանից. այն ուղղված է արեւի ծագման կետին, ամառային արեւադարձի օրը (նույն կետին նայող քարուղի կա նաեւ Անգլիայի Սթոունհենջում): Քարուղին բաղկացած է 8 քարից, որոնցից 2-ն ունեն անցքեր: Երկարությունը 36 մետր է:
Լարագիծը հատում է կենտրոնական շրջանը, որպես հյուսիսային թեւի շարունակություն միացնում է այն հարավային թեւին: Այն բաղկացած է 20 քարից, որոնցից 6-ը ունեն անցքեր:
Կան նաեւ 5 առանձին կանգնած քարեր, որոնցից 1-ն ունի անցք: Հնարավոր է, որ առանձին կանգնած քարը, ինչպես Ստոունհենջի կրկնաքարերը, օգտագործվել է որպես նշանառության հատիկ:
Ակադեմիկոս Հերունին հայտնաբերել է քարե բազմաթիվ աստղագիտական գործիքներ:
Արեւը դիտելու համար կա 17 քար` ներառյալ` արեւածագի #65, 161, 187 քարերը ամառային արեւադարձը դիտելու համար, #97, 98, 100 քարերը` ձմեռային արեւադարձը դիտելու համար, արեւամուտի #52, 99 քարերը` ամառային արեւադարձը դիտելու համար, #108, 169, 177 քարերը` ձմեռային արեւադարձը դիտելու համար, #40, 55, 63, 64, 67, 79 քարերը` գարնան եւ աշնան գիշերահավասարի օրերին` արեւածագի եւ արեւամուտի պահը դիտելու համար:
Կա լուսինը դիտելու 14 քար:
Ակադեմիկոս Հերունին Քարահունջի տարիքը հաշվել է 4 իրարից անկախ աստղագիտական մեթոդներով`

  1. արեւի եւ լուսնի ծագելու եւ մայր մտնելու ազիմուտների տեղաշարժով,
  2. զենիթի կետով աստղերի անցնելով
  3. աստղերի ծագելու եւ մայր մտնելու ազիմուտով,
  4. աստղերի կուլմինացիաների բարձրությունով:

Բոլոր մեթոդներով հաշվելու դեպքում էլ Պ. Հերունին ստացել է գրեթե նույն տարիքը` 7500 տարի մեզանից առաջ:
Քարահունջի տարիքը հաշվել է նաեւ Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ Ն. Գ. Բոչկարյովը, որը մասնակցել է 2001 թ.-ին ակադեմիկոս Հերունու կազմակերպած գիտարշավին: Ըստ պրոֆեսոր Բոչկարյովի հաշվարկների` Քարահունջը 7000-8000 տարեկան է:
1999 թ.-ի փետրվարին ակադեմիկոս Հերունին Քարահունջի վերաբերյալ իր բոլոր ուսումնասիրություններն ուղարկել է հնագույն մոնումենտների աստղագիտական մեթոդներեվ թվագրման խոշորագույն մասնագետ Ջ. Խ. Հոուկինսին: Պրոֆեսոր Հոուկինսը ստուգել է հայ ակադեմիկոսի կատարած հաշվարկները եւ համաձայնել Հերունու կատարած հաշվարկներին` շեշտելով, որ Քարահունջը շատ նմանություններ ունի Անգլիայի Սթոունհենջին եւ Իռլանդիայի Քալենիշին:2011_15
1994 թ.-ի գիտարշավի ժամանակ Քարահունջում հայտնաբերվեց 3 քարից կազմված մի աստղագիտական գործիք, որը մինչ այսօր կատարում է իր ֆունկցիան: Գործիքը բաղկացած է #60, 62, 63 քարերից: #60, 62 քարերի անցքերն ունեն տարբեր անկյուններ, բայց նրանց երկուսի միջից էլ երեւում է #63 քարի գագաթը:
#63 քարի գագաթն այնպես է տաշված, որ #62 քարի անցքից գագաթը դիտելու դեպքում ամբողջ տարվա մեջ միայն գիշերահավասարի օրերը` մարտի 21-ին ուղիղ կեսօրին, հնարավոր է տեսնել արեւը: Հետաքրքիր է հաեւ, որ #62 քարի անցքի ուղղվածությունը դեպի #63 քարի գագաթ կազմում է 39,5 աստիճան` անկայն ուղղահայացի նկատմամբ, այսինքն` նույնքան, որքան տեղի աշխարհագրական լայնությունը:
Այսպիսով, այս գործիքի միջոցով հնարավոր է եղել (30 ՄՆ ճշտությամբ) չափել տեղի աշխարհագրական լայնությունը նաեւ 2 վրկ ճշտությամբ մարտի 21-ին (տարվա իրական սկիզբը): Այս, նաեւ` այլ գործիքներ Քարահունջում վկայում են, որ միջնադարյան Եվրոպայից շատ հազարամյակներ առաջ Հայաստանում իմացել են, որ տարին բաղկացած է 365+0,25 օրից, նաեւ` երկրի գնդաձեւության մասին:
Հնարավոր է, որ #63 քարը օգտագործվել է նաեւ որպես օրացույց, արեգակնային ժամացույց:
Քարահունջ` նշանակում է` խոսող քարեր (հունջ-հնչյուն): Քարահունջ անունից են ծագում  Անգլիայի Սթոունհենջ, Ֆրանսիայի Քարնակ, Իռլանդիայի Քալենիշ անունները (բոլորն էլ հնագույն երկնադիտարաններ են` տարիքով ավելի փոքր):
Հնագույն Անգլո-սաքսոնական ժամանակագրություն գրքում (8-րդ դար) գրված է, որ Անգլիայի (Բրիտանիայի) առաջին բնակիչները բրիտներն են, որոնք եկան Արմենիայից:
Շատ հետաքրքիր է, որ Անգլիայի Սթոունհենջից մինչեւ Եգիպտական բուրգեր եւ մինչեւ Քարահունջ գրեթե նույն հեռավորությունն է:
Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը հայտնաբերել է, որ Քարահունջի քարերի դասավորվածությունը կրկնում է Կարապի (Անգղի) համաստեղության աստղերի դասավորվածությանը. նույնատիպ թեւերի բացվածք ունի Արեւմտյան Հայաստանում` Պորտասարում (Գյոբեգլի Թեփե) հայտնաբերված նախապատմական աստղադիտարանի քանդակներից մեկի վրա պատկերված անգղը:
Քարահունջից մոտ 25 կմ հեռու, ծովի մակարդակից մոտ 3500 մետր բարձրության վրա կա հրաբխային լիճ, որի ափին կան բազմաթիվ ժայռապատկերներ, հիմնականում` կենդանիների, որսի եւ կենցաղային տեսարանների  պատկերներով, բայց այնտեղ կա մի պատկեր եւս` տղամարդ, կին, ծառ` վրան պտուղ, եւ օձ-կին, որը բռնել է պտուղը: