Giuseppe Mezzofanti

Giuseppe-Caspar-Mezzofanti.jpg

Born and educated in Bologna, he completed his theological studies before he had reached the minimum age for ordination as a priest; he was ordained in 1797. In the same year, he became professor of Arabic at the University of Bologna. He later lost the position for refusing to take the oath of allegiance required by the Cisalpine Republic, which governed Bologna at the time.

In 1803 he was appointed assistant librarian of the Institute of Bologna, and soon afterwards was reinstated as professor of Oriental languages and of Greek. The chair of Oriental languages was suppressed by the viceroy in 1808, but again rehabilitated on the restoration of Pope Pius VII in 1814. Mezzofanti held this post until he left Bologna to go to Rome in 1831 as a member of the Congregation for the Propagation of the Faith, the Catholic Church’s governing body for missionary activities. In 1833, he succeeded Angelo Mai as Custodian-in-Chief of the Vatican Library, and in 1838 was made cardinal of the title of St. Onofrio al Gianicolo and director of studies in the Congregation for the Propagation of the Faith.His other diverse interests included ethnology, archaeology, numismatics, and astronomy.

Պատմության առաջադրանքներ

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1.Սահմանել «Մարդ» հասկացությունը և հիմնավորել  սահմանումը.                                       կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ Մարդկանց ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ։

2.Շարադրել մարդու առաջացման վարկածները                                                            Մարդկանց ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տեսություններ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և  ալագենիզմ։                                                                                                                                                                                                     3 .Նկարագրել նախնադարյան որսորդի, ձկնորսի կամ հավաքչի  կյանքը.                  Հայկական բարձրավանդակում  Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում եղնիկնրի ու եղջերուներիվարազներիքարայծների ու զանազան թռչունների ոսկորներ,պղնձե լայն գոտիների վրա բրոնզեդարյան նկարիչները պատկերել են որսի հմայական տեսարաններ (Քալաքենդ, Նոյեմբերյան, Թռեղք, Տլի և այլն), որոնց մեջ կենդանիների ուորսորդների հետ միասին պատկերված են նաև որսորդական շներ։ Նախնադարյան որսորդները օգտագործում էին գերազանցապես նետն ու աղեղը։ Նրանք ներկայացված են գոտիների վրա Հայկ նահապետի զենքն հիշեցնող   «լայնալիճ» աղեղներով և մետաղասլաք նետերով լի կապարճներով։Հնագիտական հուշարձանները հաստատում են, որ դրանով մարդն զբաղվել է դեռևս վերին պալեոլիթում (հայտնաբերված են ոսկրե պարզունակ կարթեր և այլն) և հատկապես բնորոշ է եղելՄադլենյան մշակույթին։ Շատ ցեղերի համար (օրինակ, Հյուսիսային Ամերիկայի հնդիկների համար)Ձկնորսություն ապրուստի հիմնական աղբյուրն էր։ Հայկական լեռնաշխարհի տարածքում, սկսած քարեդարյան, էնեոլիթյան, բրոնզեդարյան ժամանակներից, բնակավայրեր (ՇենգավիթՔոսիճոթերԼճաշեն և այլն) են հիմնել գետերի ու լճերի ափերին՝ Ձկնորսությունյան համար նպաստավոր վայրերում։Ձկնորսությունյան հիմնական գործիքներն են եղել քարե կամ մետաղյա եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզանիվները, սուզաքար-ծանրոցները ևն։ Հայաստանի մի շարք հնավայրերից գտնվել են ձկների ոսկորներ և Ձկնորսությունյան գործիքներ (եռաժանիներսուզանիվներ եև):Ձկնորսություն, որպես զբաղմունք, Հայաստանում տարածված է եղել նաև միջին դարերում։ Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն:                4.Սահմանել «Տոհմ» և «Ցեղ» հասկացությունները                                                           . «Տոհմ»-իր ծագումը մի գծով տանող, միևնույն նախնուց սերած լինելու ինքնագիտակցությամբ, ընդհանուր տոհմանուն կրող և արյունակից մարդկանց խումբ։ Ծագել է նախնադարյան հոտից, տոհմում հետևել են արտամուսնությանը, և այդ օրենքի ուժով տոհմերը չեն մնացել մեկուսացված, այլ հենց սկզբից միավորվել են ցեղերի մեջ։                                                                           «Ցեղ»-նախնադարյան հասարակության հիմնական արտադրական-հասարակական բջիջը, որ հիմնված Է արյունակցական կապի վրա և միավորում Է մեկ նահապետից սերած տոհմերը:                 5.Նկարագրել առաջին գործիքները և բացատրել նրանց գործառույթները
Մարդու առաջին գործիքը հատիչն էր` քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ` կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն:
6.Թվարկել Հայկական լեռնաշխարհի քարեդարյան հուշարձանները                                                                Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հնագույն (նեոլիթյան, էնեոլիթյան, բրոնզեդարյան, երկաթեդարյան) բնակատեղիներից հիշատակելի են` Մասիս բլուրի, Խաթունարխի, Թեղուտի, Շրեշ բլուրի, Շենգավիթի, Հառիճի, Այգեվանի, Մոխրաբլուրի, Սևանի ավազանի (Լճաշեն, Կամո. Մարտունի), Շամշադինի, Իջևանի, Արագածի լանջերի (Շամիրամ): Վերին նավեր, Հոռոմ, Սպանդարյան), Լոռիի և բազմաթիվ այլ բնակատեղիներ ու ամրոցներ:

ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Սահմանել «Դպրոց» և «Քննություն» հասկացությունները:

    Դպրոցը կառույց է, որնախատեսվածէ ուսուցիչների ուղղորդմամբ ուսանողների կամ աշակերտներիուսուցման համար։ Շատ երկրներ պարտադիր, պետական կրթության համակարգեր ունեն։ Այդ համակարգերում, աշակերտների ուսուցումը տարվում է դպրոցների շարքի միջոցով՝ սկզբնական դպրոց փոքր երեխաների համար, այնուհետ միջին դպրոց սկզբնական դպրոցն ավարտած տաս տարեկանների համար։ Կառույցը, ուր բարձրագույն կրթություն են ստանում, սովորաբար անվանում են համալսարան քոլեջ կամ համալսարան.                                                            Քննություն սովորողների որևէ ուսումնական առարկայի ստուգելը՝ գիտելիքների մակարդակը պարզել:

  1. Թվարկել նախնադարում երեխաներին ուսուցանվող գիտելիքները:

Տարրական դպրոցները երկու կարգի էին` հասարակական և մասնավոր: Աշակերտները ստանում էին տարրական գիտելիքներ թվաբանությունից, սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն: Մասնավոր դպրոցներում ուսուցանում էին եկեղեցական պարզունակ գիտելիքներ պատարագիժամասացության մասին: Աշակերտը, դպրոցն ավարտելով, կարող էր կարդալ Աստվածաշունչը, երգելշարականներ:

  1. Նկարագրել նախնադարյան քննության որևէ օրինակ:
  2. Համեմատել նախնադարի և ժամանակակից դպրոցները:

Նախնադարի դպրոցներում  ուսուցանում  էին տարրական գիտելիքներ թվաբանությունից , սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն:                                                                                                                                                                                                                Իսկ ժմանակակից դպրոցներում  ուսուցանում են  շատ ու շատ  առարկաներ:

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
1. Սահմանել ,,Գիտություն,, և ,,Արվեստ,, հասկացությունները.

Գիտությունը  ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։                                            Արվեստ  հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականության արտացոլումն է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարներիմիջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը

։
2.Թվարկել նախնադարյան մարդկանց այն գիտելիքներն ու կարողությունները,որոնք կարող են համարվել գիտության և արվեստի հիմք.

Դիցաբանությունը — դա կրոնադիցաբանական բնույթի գաղափարներն ու կախարդանք են ։

Աստղագուշակություն — Գիտելիքներ կային  անշարժ աստղերի պարբերաշրջանների վերաբերյալ: Ի դեպ հենց այս գիտելիքներն էին հանդիսանում հնագույն:

Հումանիզմ —  իմաստով հումանիստական առաջին գաղափարների ծիլերը սկսել են ձևավորվել դեռևս նախնադարյան հասարակությունում։ Սակայն այդ ժամանակ դրանք գոյություն ունեին առանձին:

Փիլիսոփայությունը Հայաստանում — ժողովուրդների դիցաբանական պատկերացումներում որոշակի զարգացում են ապրել նախնադարյան համայնական հասարակության ծաղկմանը, ապա նաև դասակարգային հասարակության:

  1. Ապացուցել, որՀայկական լեռնաշխարհի բնիկները տիրապետում էին գիտության և արվեստի որոշակի գաղտնիքների:

Քանի որ  աստղագուշակը (հորոսկոպը) ստեղծվել է հայկական լեռնաշխարհում անհիշելի  ժամանակներից:Քարահունջի աստղադիտարանի գոյությունը:Մետաղի և պղնձի մշակումը կապված է հայ ժողովրդի անվան հետ: Այս բոլորը ապացույց են այն բանի որ Հայկական լեռնաշխարհի բնիկները տիրապետում էին գիտության:

Ժայռապատկեր — պատմում են նախնադարյան բնապաշտ-բնախույզի դիտարկումների և երևակայության խորհրդավոր աշխարհի մասին։ Գծանկարային ժայռապատկերները նախնադարյան մարդու նկարելու սկզբնաշրջանն է:

Հայկական կերպարվեստ — Հայաստանում նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն (քարայրային գեղանկարչություն, ժայռապատկերներ)։ Վաղ բրոնզեդարում

Հին շրջանի հայկական մշակույթ — ուրարտական սեպագիրը մոռացվեց։ Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ։ Մ.թ.ա

Վերը նշված կետերը ապացուցում են որ Հայկական լեռնաշխարհի բնիկները տիրապետում էին արվեստի որոշակի գաղտնիքների:

ՅՈԹԵՐՈՐԴ– ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Սահմանել«Հասարակություն» և «Ոսկեդար»հասկացությունները:

Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։

Հայ գրականության ոսկեդարը V դարն է, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կեղմից կարևոր գրական հուշարձաններ:Հայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն. Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին:Հայ առաջին թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին:Հայ առաջին փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ(Դավիթ Արմենիոս)։Ազգային այբուբենի ստեղծմամբ հայ գրավոր մշակույթը հիմք է առնում V-րդ դարի սկզբին։ Մոտ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։

  1. Ապացուցելկամ հերքել այն տեսակետը, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկեդարն է:

       Հայ գրականության ոսկեդարը 405 թվականի հայ գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջան է, որ ընդգրկել է գրեթե ողջ V դարը, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կողմից կարևոր գրական հուշարձաններ։ Քրիստոնեության մուտք (301թ.), քրիստոնեությունը տարածվեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով։ Մինչ այս հայ հեղինակների գրած աշխատությունները կամ հունարեն կամ ասորերեն էին։ Ոսկեդարը կայացավ Սահակ-Մերոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության  սուրբ գիրքը Աստվածաշունչը, որը հնգամատյան էր`

Հին կտակարանՆոր կտակարանԵրգ երգոցԳիրք առակացՍաղմոսներ                                                                Հայ առաջին պատմիչներն էինԱգաթանգեղոսըՓավստոս ԲուզանդըԵղիշենՂազար ՓարպեցինՄովսես Խորենացին։
Հայ առաջին թարգմանիչներն էին Մեսրոպ ՄաշտոցըՍահակ ՊարթևըԵկեղյացինՀովսեփ ՊաղնացինՎանանդեցին։
Հայ առաջին փիլիսոփաներն էին Եզնիկ ԿողբացինԴավիթ Անհաղթ(Դավիթ Արմենիոս)։

Վերը նշված պատամական փաստերից  կարելի է  եզրակացնել, որ  միջնադարը հանդիսանում է հայկական մշակույթի«Ոսկեդարը»,այլ ոչ թե  նախնադարը:

3. Թվարկել ոսկեդարի ավարտի պատճառները:

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ­­­

1.Սահմանել ,,Արիական քաղաքակրթություն,, հասկացությունը;

Արիական  քաղաքակրթության  էությունն է՝ արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումն ու ձգտումն այն աստիճանի,որ  արիացին պատրաստ է զոհաբերել, նույնիսկ, իր հարազատների կյանքը արդարության, ճշմարտության, բարու ու գեղեիկի համար,  չկա մեկը, որ ունենա շատ ավելի քան  մեկ ուրիշը:Չկան հարուստներ ու աղքատներ:

2.Թվարկել արիականության սկզբունքները:

Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողության: Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության:

3.Ապացուցել, որ արիական քաղաքակրթության բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է:

Ըստ հայազգի մեծ գիտնական Պարիս Հերունու արիացիներ պաշտում եւ երկրպագում էին Արևին` «Արևոտ տեղերից եկած» կամ «Արևի երկրում ծնված»: Ինչպես ավելացնում է նաև Հերունին, թե հայ ժողովրդի կազմավորումը իրականացել  է  դեռևս  Ք.Ա. 50-40 հազարամյակներ առաջ եւ, համաձայն  օտար ու հայ աղբյուրների, հայերը կոչվել են արևապաշտներ, այսինքն`արիացիներ, ովքեր առաջինն են հանդիսացել մարդկային պատմության ընթացքում` որպես Արևի երկրպագության հետևորդներ:

4.Թվարկել արիական քաղաքակրթության ձեռքբերումները;                                                       Արիների – հայերի Հայկական լեռնաշխարհում արիական քաղաքակրթության ձեռքբերումները ` մետալուրգիայի, ճարտարապետության, ռազմական գործում, գինեգործության ասպարեզում,գյուղատնտեսությունում, դատաիրավական համակարգում հետագայում տարածվեցին Ասորեստանում, Պաղեստինում, Եգիպտոսում և Հյուսիսային Կովկասում:

5.Ապացուցել, որ արիական քաղաքակրթության պարտությունն անշրջելի չէ:                          Քանի որ տարածաշրջան  ներթափանցենցին քոչվոր ցեղեր և նրանց համար անհասանելի էր քաղաքակրթություն հասկացողությունը, առավելապես հայ- արիական քաղաքակրթությունը:Այդ իսկ պատճառով արիական քաղաքակրթության պարտությունն անշրջելի չէր:

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1.Պատմել Արատտայի մասին:                                                                 Արատտա,հայկական լեռնաշխարհում առաջին հիշատակվող հայկական պետություն է,շումերական սեպագրերում հիշատակվող երկիր է:Արատտայի մասին շումերական տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։

2.Ապացուցել, որ Արատտան արիական պետություն է:                                                             Մենք  գիտենք որ Արիական ցեղերը ապրել  և ցրվել են աշխարհով մեկ հայկական լեռնաշխարհից, իսկ Արատան գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Սա արդեն  իսկ ապացույց է, որ Արատտան արիական պետություն է:

3.Պատմել մ.թ.ա. 27-9 դդ.- ի հայկական պետությունների մասին:

Հուրի-Միտանի հայկական թագավորություն:  Մ.թ.ա 15-14-րդ  դդ. Հայկական լեռնաշխարհի  հարավում` Վանա լճի  և Զագրոսի   լեռների միջև  ապրող   խուրրիական /հայկական/ միտանի ցեղի առաջնորդները /թագավորներ/ և ազնվականությունը կարողացան իրենց շուրջը համախմբել և միավորել խուրրիական /հայկական/ շատ ցեղերի, մանր  ու միջին պետական  կազմավորումների և ստեղծել Միտանի/պետությունը:Հուրի- Միտանին Հայկական լեռնաշխարհում ստեղծված առաջին  հայկական հզոր  պետությունն էր:

Խեթական թագավորություն: Խեթ կամ Հատի:Հնչունա-լեզվաբանական օրենքների համաձայն  հատ  բառի վերջին տ տառը փոխակերպվում է յ տառի:Ստանում ենք հատ բառի փոխարեն հայ բառը:Այդ պատճառով խեթերի թագավորությունը համարվում է Հայկական թագավորություն:  Ստեղծվել է մ. թ. ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավելՆեսանՀատտուսան և այլն։

Հայասայի  թագավորություն: Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ XV դ. 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։

      Վանի թագավորություն: Պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի» երբեմն՝ «Նաիրի»,ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1.Սահմանել ,,Սեմական քաղաքակրթություն,, հասկացությունը:

Սեմական քաղաքակրթություն հասկացությունը  հիմնված է ընդօրինակելով,յուրացնելով ուրիշ ազգերի(մասնավորապես շումերների) գրականությունը (առասպելներ, զրույցներ, պոեմներ, դյուցազնապատումներ,  հեքիաթներ, խրատներ, առածներ, ասացվածքներ, երդումներ, անեծքներ): Սեմական գրագիրները վերամշակել և զարգացրել են դրանք:

  1. Թվարկելսեմական քաղաքակրթության ձեռքբերումները:                        Արաբական թերակղզին սեմական ժողովուրդների հայրենիքն է: Սեմական քաղաքակրթությունները, որոնք ստեղծել էին հարուստ մշակույթ, հսկայական ներդրում են կատարել մարդկության պատմության զարգացման համար։ Փյունիկիայի Ուգարիտ քաղաքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կերտվել է աշխարհի առաջին այբուբենը։ Արամեացիների լեզուն և այբուբենը դարեր շարունակ՝ մինչև հելլենիզմի դարաշրջանը, տիրապետող են եղել տարածաշրջանում:Սեմական ժողովուրդները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են  ԱքքադըԲաբելոնիանՓյունիկիանԱսորեստանը,  Ասորիքը։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր Մահիկի և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200,000 բնակիչ։
  1. Համեմատելարիական և սեմական քաղաքակրթությունները:                                         Արիական  քաղաքակրթության  էությունն է՝ արդարության, ճշմարտության, բարու, գեղեցիկի ընկալումն ու ձգտումն այն աստիճանի,որ  արիացին պատրաստ է զոհաբերել, նույնիսկ, իր հարազատների կյանքը արդարության, ճշմարտության, բարու ու գեղեիկի համար,  չկա մեկը, որ ունենա շատ ավելի քան  մեկ ուրիշը:Չկան հարուստներ ու աղքատներ:

Սեմական քաղաքակրթության ակունքը հանդիսանում է շումերական քաղաքակրթությունը(որը սեմական չէր,իսկ շումերները սեմական ազգ չէին),ապա համեմատելու քիչ բան կա արիական քաղաքակրթության հետ,որը հանդիսանում է համայն մարդկության քաղաքակրթությունների բնօրանը:Սեմական քաղաքակրթության վառ օրինակներից է նվաճողականությունը:                                                                                                             4.Ապացուցել, որ սեմական քաղաքակրթության պարտությունն անխուսափելի էր:

Սեմական քաղաքակրթության պարտությունն անխուսափելի էր,որովհետև հիմնված էր յուրացումների, ընդօրինակումների և նվաճողականության հիման վրա:

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍ

1.Կազմել Հին Եգիպտոսի ժամանակագրությունը:                                             Հին Եգիպտոսի պատմությունը ընդունված է բաժանել մի քանի ժամանակաշրջանների։ Ժամանակակից եգիպտագիտությունը Հին Եգիպտոսի պատմությունը բաժանում է հետևյալ էտապների՝

— Մինչպատմական Եգիպտոս

— Մինչդինաստիական շրջան (մ.թ.ա. V-IV դարեր)

— Վաղ թագավորություն

— Հնագույն թագավորություն

— Առաջին անցումային ժամանակաշրջան

— Միջին թագավորություն

— Երկրորդ անցումային ժամանակաշրջան

— Նոր թագավորության ժամանակաշրջան

— Երրորդ անցումային ժամանաշրջան

— Ուշ շրջան կամ Ուշ թագավորություն

— Պտղոմեական ժամանակաշրջան

Ժամանակաշրջանների բաժանումը եգիպտագիտության մեջ գոյություն ունեն տարբեր թեորիաներ ժամանակաշրջանների բաժանումը, բայց հիմնական բաժանումը սա է։ Շատ գիտնականներ Եգիպտոսի պատմությունը սկսում են վաղ թագավորությունից սկսած մ.թ.ա. 4-րդ հազարամյակից։ Դասական Եգիպտոսի անկման ժամանակաշրջանը հայտնի է մ.թ.ա. 31 թվականը, երբ Եգիպտոսի վերջին փարավոն Կեսարիոնը ավարտեց իր կառավարումը և Եգիպտոսը վերածվեց Հռոմեական պրովինցիայի։

2.Թվարկել եգիպտական քաղաքակրթության ձեռքբերումները:                       Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները)։ Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII դարը)։  Եգիպտացիները ստեղծեցին դաստիարակության ուսուցման,կրթության և հետմահու կյանքի վերաբերյալ կրոնական պատկերացումները: Ընտանիքում կնոջ և տղամարդու միջև կար իրավահավասարություն, ահա ինչու տղաների և աղջիկների ուսուցմանն ու դաստիարակությանը հավասար ուշադրություն էր հատկացվում։կարևոր տնտեսական և գիտա-կրթական դեր էին խաղում տաճարները։Բարձր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ էր սովորել տաճարային դպրոցում։ Նման դպրոցները խիստ մասնագիտացված էին։ Կային դպրոցներ որտեղ սովորեցնում էին կառավարելու արվեստը, ճարտարախոսություն, պատմություն։ Որոշ տաճարների դպրոցներում առավելապես սովորեցնում էին ճշգրիտ գիտություններ՝ մաթեմատիկա, երկրաչափություն, աշխարհագրություն, աստղագիտություն։ Առանձին դպրոցներում սովորեցնում էին օտար լեզուներ՝ նվաճված երկրներում աստիճանավոր աշխատելու կամ հարևան երկրների հետ գրագրություն վարելու համար։ Կային նաև առանձին դպրոցներ, որտեղ սովորեցնում էին բշկական գիտելիքներ, քիմիաֆիզիկա, դեղագործություն, անասնաբուժություն։ Եգիպտացիները շատ հմուտ էին բժշկության մեջ և կարողանում էին բուժել տարբեր ներքին հիվանդություններ, կատարել բարդ վիրահատություններ։ Ուսյալ և կրթված մարդիկ հասարակության մեջ ավելի բարձր դիրք էին զբաղեցնում և ավելի հարուստ էին լինում։

3.Սահմանել Հին Եգիպտոսին առնչվող հինգ հասկացություն:                                    1.Մոտ մ.թ.ա. 3120 թվականին սկսվեց Եգիպտոսի դինաստիական շրջանը, առաջին թագավորը հետագայում՝փարավոն                                                                                                                                                                                   2. մոտ մ.թ.ա. 2900 թվականին առաջին արշավանքները տեղի ունեցան դեպի Նուբիայի հյուսիս։ Եգիպտոսի պայքարը բեդուինների դեմ, որոնք տիրում էին ամբողջ Սինա թերակղզուն և գտնվում էին պետական միավորում ստեղծելու շեմին։                                                                                                                                                                              3. Մոտ մ.թ.ա. 2800-ական թվականներին եգիպտացիները բարձր զարգացման են հասնում երկրաչափության և աստղագիտության մեջ։                                                                                                                                                                                    4. Մոտ մ.թ.ա. 2725 թվականին սկսվում է ծովային առևտրի զարգացումը, սկզբում Լևանի հետ, դրանց հետո Պունտի հետ, որը այժմյան Սոմալին է։

5.Մոտ 5000 տարի առաջ  Գիզայի սարահարթում կառուցվեցին բուրգերը(Քեոփսի բուրգը):

4.Համեմատել ցանկացած երկու փարավոնի ներքին և արտաքին  bքաղաքականությունը:


  ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1.Կազմել Շումերի ժամանակագրությունը:

Շումեր, (սումեր,զմեր), հնագույն երկիր  Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռես  մ.թ. ա․. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ. թ․.ա. ․ 3-րդ հազարամյակի սկզբին սեմական աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ․. թ․. ա. ․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. ․թ․. ա. ․ 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը որդեգրել են աքքադացիները, ապա տարածվել է Արևմտյան Ասիայի շատ երկրներում, ինչպես նաև Արարատյան թագավորությունում (Ուրարտու), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը,գրականությունըմշակույթը։ Մ․. թ․. ա․. 3-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ․. թ. ․ա. ․ 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ շումերերենը, որպես գրոց լեզու մինչև մ. ․թ. ․ա. ․ 2-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է աքքադացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։

2.Սահմանել Շումերին առնչվող յոթ հասկացություն:

3.Թվարկել շումերական քաղաքակրթության ձեռքբերումները:                                        — Շումերում առաջին անգամ ստացել  են գունավոր ապակիներ                                                                                                          — առաջին անգամ կազմվել է օրացույցներ                                                                                                                                                             -գրվել է դեղատոմսեր,տեղեկանքներ եւ գրադարանային քարտագրացուցակներ:                                                                       -Շումերներն են ստեղծել առաջին կանոնավոր բանակը եւ իրավական օրենսգիրքը:                                                                        — ինչպես նաեւ հորինել են բոլորին հայտնի անիվը, հայտնի սեպագիր նամակը, հաշվարկման հանրահաշվական համակարգը եւ հնագույն միավորները: Բացի այդ, նրանք կառուցել են առաջին աստիճանավոր բուրգը եւ սկսել չափել տարածքը երկրաչափական մարմիններով: Նրանք առաջին մարդիկ են, ովքեր իրենց մասին թողել են գրավոր վկայություններ:                                                                                                                                    Շումերները բաժանում էին տարին 4 եղանակների, 12 ամիսների եւ 12 կենդանակերպի նշանների, 365 օրվա, օգտագործում էին շաբաթական բաժանումը, ժամերը, րոպեները, վայրկյանները: Յուրաքանչյուր հաջորդ միավոր կազմում էր 60 հատ նախորդ, որը պահպանվել է մինչ մեր օրերը: Այդ հաշվարկներն աստղագուշակության, աստղագիտության եւ մաթեմատիկայի զարգացման բարձր մակարդակի հետեւանք են եղել:Հնագույն այդ մարդիկ պատկերացում ունեին արեւի, լուսնի, մոլորակների եւ աստղերի շարժման մասին, իսկ ներկայում ամենահայտնի համաստեղությունների մեծ մասը կոչված են շումերական անուններով: Նրանք են ստեղծել առաջին դպրոցները, որտեղ երեխաները կրթություն են ստացել եւ զարգացրել իրենց տաղանդները: Շումերական սեպագրերը տարածվել են հարեւան երկրների տարածքներում: Տեղեկությունները, որոնք պարունակվում են կավե ցուցանակների վրա, փոխառվել են Հին Կտակարանը կազմողների, հունական փիլիսոփաների ու գիտնականների, մահմեդական դպիրների, քրիստոնյաների, հնդիկների եւ այլոց կողմից:

4.Շարադրել շումերական էպոսի բովանդակությունը:

«Էպոսի» գլխավոր հերոսներն են կիսաստված Գիլգամեշը՝ հզոր ռազմիկ, Ուրուկի արքա, ինչպես նաև Էնկիդուն՝ վայրի մարդ, որին Արուրու աստվածուհին ստեղծել էր կավից։ Աստվածուհին ստեղծել էր Էնկիդուին ի պատասխան Ուրուկի բնակիչների խնդրանքին, դժգոհ իրենց կառավարչից՝ Գիլգամեշից, որին նրանք մեղադրում են նրանում, որ նրա վայրագությունը չի ճանաչում սահման։ Էնկիդուն պետք է հակառակվեր Գիլգամեշին, իսկ հնարավոր է՝ հաղթեր նրան։Էնկիդուն քաղաքակիրթ կյանքին ծանոթ չէր, ապրում էր տափաստանում՝ վայրի կենդանիների շրջապատում, և չէր էլ ենթադրում այն մասին, թե ինչի համար է ստեղծված։ Դրա հետ մեկտեղ Գիլգամեշի մոտ առաջանում են տեսիլքներ, որոնցից նա հասկանում է, որ իրեն հարկավոր է ընկեր գտնել։Մի անգամ Ուրուկ է հասնում տեղեկություն այն մասին, որ տափաստանում հայտնվել է ինչ-որ հզոր մարդ, որը չի թողնում որս անել՝ պաշտպանելով կենդանիներին։ Գիլգամեշը որոշում է նրա մոտ ուղարկել անառակ կնոջ, համարելով, որ դա կստիպի կենդանիներին լքել Էնկիդուին։ Նա հասնում է իր նպատակին, Էնկիդուն գայթակղվում է, որից հետո անառակ կինը նրան իր հետ քաղաք է տանում, որտեղ նա քաղաքակրթության հետ է առնչվում և առաջին անգամ համտեսում հաց և գինի։Քաղաքում Էնկիդուն հանդիպում է Գիլգամեշին։ Նրանց միջև մենամարտ է տեղի ունենում, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում հաղթել։ Դրանից հետո նրանք դառնում են ընկերներ և երկուսով սկսում սխրագործություններ անել։ Նրանք կռվել են կատաղի Խումբաբայի հետ, որը պաշտպանում էր լեռնային մայրիները, այնուհետև նրանց հակառակորդն է դառնում հրեշային ցուլը, Իշտար աստվածուհու կողմից ուղարկված, որը կատաղած էր իր հետ սերը կիսելու Գիլգամեշի մերժումից։ Խումբաբայի սպանությունը առաջացնում է աստվածների զայրույթը, որը ջարդվում է Էնկիդուի վրա, արդյունքում` նա մահանում է։Էնկիդուի մահը ցնցում է Գիլգամեշին, թախծից նա վազում է անապատ, սգում ընկերոջ համար, նրա թախիծն անսահման էր։ Գիլգամեշն առաջին անգամ հասկանում է, որ նա մահացած է, և գիտակցում, որ մահը բոլոր մարդկանց ճակատագիրն է։Իր թափառումների արդյունքում Գիլգամեշը հայտնվում է երջանիկների կղզում, որտեղ ապրում էր Ուտնապիշտիմը, ով միակն էր բոլոր մարդկանցից, որ դարձել էր անմահ։ Գիլգամեշը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Ուտնապիշտիմին դա հաջողվել, որն էլ պատմում է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը, որից հետո նա միակ փրկվածն է եղել։ Դրանից հետո Ուտնապիշտիմը ասում է Գիլգամեշին, որ հանուն նրա աստվածների խորհուրդը կրկին չի հավաքվի։ Հետո նա առաջարկում է Գիլգամեշին գտնել միջոց ընկճելու քունը, սակայն դա դուրս է գալիս անիրականանալի։Ուտնապիշտիմի կինը, խղճալով հերոսին, համոզում է իր ամուսնուն հրաժեշտին նվեր տալ նրան։ Գիլգամեշը ստանում է գիտելիքներ հավերժական երիտասարդության ծաղկի մասին, որը շատ դժվար էր գտնել։ Գիլգամեշին հաջողվում է գտնել, բայց փորձել ծաղիկը՝ ոչ։ Երբ նա որոշում է լողանալ, օձը ուտում է ծաղիկը, փոխում է մաշկը և դառնում երիտասարդ։Կատարվածից հետո հերոսը վերադառնում է Ուրուկ, որտեղ իր դայակ Ուրշանաբիին առաջարկում է զբոսնել քաղաքի պարիսպներով, որոնք կառուցվել են Գիլգամեշի կողմից։ Գիլգամեշը ցույց է տալիս պարիսպները և հայտնում իր հույսը, որ սերունդները կհիշեն իր արարքները։ 12-րդ դարի երգում, որը ունի ավելի ուշ ծագում և մեխանիկորեն միացվել է «Էպոսին» համարվում է «Գիլգամեշը և ուռենին» շումերական պոեմի բառացի թարգմանություն աքքադերենով։ Այն պատմում է այն մասին, թե ինչպես Էնկիդուն որոշում է իջնել անդրերկրյա աշխարհ, որպեսզի վերադարձնի թմբուկը, բայց դրա հետ մեկտեղ խախտում է կախարդական արգելքները և չի կարողանում ետ վերադառնալ։ Գիլգամեշը աստվածներին է դիմում խնդրանքով, արդյունքում՝ նրան թույլ է տրվում խոսել Էնկիդուի հոգու հետ, որը պատմում է, թե ինչ տխուր է մեռյալների ճակատագիրը։ Տվյալ հատվածը, չնայած նրան, որ կապված չէ նախորդ սյուժեին, թույլ է տվել առանձնացնել այն միտքը, որ մահվանից հնարավոր չէ խուսափել։

    ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1.Կազմել չինական քաղաքակրթության հնագույն և հին փուլերի   ժամանակագրությունը:

Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է։ Չինական քաղաքակրթության և մշակույթի հիմնական կրողները և Չինաստանի հիմնական ժողովուրդը Հան-չինացիներն են։ Չինաստանի պատմության ներկայումս հայտնի ամենավաղ շրջանը բաժանվում է չորս մշակութային քաղաքակրթական և շրջանների.

Հեմդու  (ՔԱ մոտ 7000–4000թթ.)

Յանգշաո  (ՔԱ մոտ 5000–2000թթ.)

Բանպո բնակավայր

Լոնգշան (ՔԱ մոտ 3000–2000թթ.)

Լիանգչժու  (ՔԱ. մոտ 3300–2200թթ.)

2.Սահմանել չինական քաղաքակրթությանն առնչվող հինգ հասկացություն:

3.Թվարկել չինական քաղաքակրթության ձեռքբերումները:                                                              Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։ Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը։ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը։ Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից։ 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում։ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է։

4.Բնութագրել Ցին Շի Հուանդիին:

Մարդ լեգենդ, որ իր հզոր բանակի շհնորհիվ միավորեց Չինաստանը և հռչակվեց կայսեր:  Ցին Շի Հուանդ Դին (թարգմանաբար` Ցինի առաջին բարձրագույն աստվածային կայսր) հզոր, չափազանց դաժան ու խելագար մարդ էր: Նա տարված էր անմահության գաղտնիքը գտնելու գաղափարով, այնպես որ, ընդմիշտ կարողանար կառավարել Չինաստանը: Նա արշավներ էր իրականացնում, որպեսզի գտնի անմահների լեգենդար կղզիները: Անմահության հասնելու համար նա դիմում էր ամեն տեսակ խելահեղ քայլերի, այդ թվում նաև սնդիկի հաբեր էր խմում և կրակ կուլ տալիս:Երբ Ցին Շի       Հուանդ   Դին կառավարման իշխանությունը վերցրեց իր    ձեռքը,նա Չինաստանում բավականին հեշտացրեց կյանքը: Նա ստանդարտացրեց չափման բոլոր միավորները, երկրի տարածքները հատող ճանապարհներ կառուցեց ու բոլորի համար սահմանեց գրելու  միասնական ձև, այնպես որ, ամեն անգամ մի վայրից մյուսը ճանապարհորդելը այդքան խառնաշփություն չառաջացներ: Նա փայտից պատեր կառուցեց, որոնք դարձան Չինական մեծ պատի հիմքը: Չնայած նրա դաժանությանը՝ պետք է ընդունել, որ նա հրաշալի կառավարիչ էր: Հենց նա էր, որ չինական ազգային ինքնության հիմքերը դրեց, որը նրանից հետո շարունակվեց երկու հազար տարի: Ճիշտ է, որ Ցին հոգեկան շեղումներ ուներ: Երբ իր կառավարման վաղ շրջանում Ջինգ Կե անունով մեկը փորձում է սպանել Ցինին (սակայն վերջինիս հաջողվում է իր թրով վերջ տալ մարդասպանի կյանքին), դրանից հետո նա այլևս ոչ ոքի երբեք չէր վստահում ու անվստահությունը նրա մոտ հիվանդագին բնույթ էր ստացել: Նա այնքան էր տարվել իր վախերով, որ ամեն անգամ երբ նոր տարածքներ էր գրավում, դրանց առաջնորդներին տեղափոխում էր մեկ այլ վայր, այնպես որ, բոլորը նրա աչքի առջև լինեին: Նա ուներ թագավորական կերակուրը փորձող հատուկ ծառաներ, ովքեր նրանից առաջ փորձում էին ուտելիքը, այնպես որ, թունավորված լինելու դեպքում կայսրին ոչինչ չպատահեր: Նա գրեթե երբեք դուրս չէր գալիս հասարակության մեջ: Նա այրում էր գիտական բոլոր աշխատությունները, որոնք հակասում էին իր օրենքին ու իր փիլիսոփայությանը:

ՏՆԱՅԻՆ      ԱՇԽԱՏԱՆՔ (նոյեմբեր)

       ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

1.Թվարկել եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները, պատասխանը հիմնավորել։

Հին Եգիպտոս  տարածաշրջանի և հին աշխարհի քաղաքակրթության անվանում, որ գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքներում։ Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները)։ Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII դարը)։                                                         Եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները.                                                                         Սրվեցին փարավոնների և քրմության պայքարը։                                                                                                                Առաջացավ ներքին պառակտում:                                                                                                                                Եգիպտոսը աստիճանաբար թուլացավ, կորցրեց նվաճված տարածքների մեծ մասը։                                           Արդեն մ.թ.ա. 11-րդ դարի վերջին միասնական պետությունը Եգիպտոսում տրոհվեց։                                                    Հարևան ժողովուրդները և պետությունները սկսեցին հաճախակի ասպատակել Եգիպտոսի տարածքը:                                                                                                                                                                                         Մ.թ.ա. 525 թ-ին Եգիպտոսը նվաճվեց Աքեմենյան Պարսկաստանիկողմից և կորցրեց իր անկախությունը։ Հիմնավորում. Վերը նշված պատճառները հինականում հանդիսացան եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները:

2.Նկարագրել հայ – եգիպտական հարաբերությունները հին աշխարհում:

Եգիպտական հողի վրա հաստատված առաջին հայ հատվածի մասին տեղեկությունը վերաբերում է մ. թ. ա. 1-ին դարին. հռոմեական Սալլյուստոս պատմիչը, որը երկար տարիներ Եգիպտոսի կառավարիչն է եղել, հայտնում է, որ Եգիպտոսում բավականին թվով հայեր են ապրում և իշխող դիրքեր ունեն։Եգիպտոսի պատմական Թեբե քաղաքում 3-րդ դարից մեզ է հասել Խոսրով անունով մի հայ մարդու տապանաքար հետևյալ հունարեն արձանագրությամբ. «Խոսրով, հայ տեսնելով զարմացա»։6-րդ դարի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու վկայություններից երևում է , որ Հուստինիանոս Ա–ի ժամանակ (527565) հայկական զորամասեր են տեղակայված եղել Եգիպտոսում։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ 6-7–րդ դարերում Եգիպտոսի կառավարիչներից մի քանիսը հայեր են եղել՝ Ներսես Բասենցին, Արտավան Արշակունին, Հերակլը և այլք։ Հայտնի է, որ Ներսես Բասենցին պաշտոնավարել է այնտեղ նույնիսկ «Աֆրիկայի դուքս» տիտղոսով։6-7–րդ դարերից հասած հունական և լատինական արձանագրություններից երևում է, որ քիչ չի եղել այն հայերի թիվը, որոնք ապրելով Եգիպտոսում աշխատել են օգտակար լինել այդ երկրի համար. կառուցել են ճարտարապետական հոյակապ կոթողներ՝ իրենց հիշատակը հավերժացնող հունարեն կամ լատիներեն արձանագրություններով։

Ք.ա.18-րդ դարի վերջում  Եգիպտոսը նվաճեցին Հայկական լեռնաշխարհից(Մեծամորից) ներխուժած հիքսոսյան(արքա-քումեր,հայկսոս) ցեղերը։ Հիքսոսների տիրապետությունը տևեց ավելի քան մեկ դար: 3.Ապացուցել, որ շումերական քաղաքակրթությունն արիականի բաղկացուցիչն է:

Ըստ շումերական սեպագրերի շումերները Միջագետք եկել են գետերով(այծի տիկերով պատրաստված նավերով կամ լաստերով) հյուսիսում գտնվող երկրից,այսինքն Արատտա երկրից(Արարատյան երկիր, Հայաստան):Արատտա երկիրը համարվում է համաշղարհային մարդկային քաղաքակրթության բնօրրանը,իսկ արիները,արիացեղը կամ հայ արիները հանդիսանում են այդ քաղաքակրթության կրողները:                                                           Ապացույց- Շումերները(զմեր) և Արիները հանդիսանում են նույն քաղաքակրթության մասնիկները:Շումերները և արիները իրենց տեղաշարժերով աշխարհով մեկ տարածել են վերը նշված քաղաքակրթությունը:                                                                                                                                                         4.Բեմադրել մի հատված շումերական էպոսից:                                                                5.Կատարել հետազոտական աշխատանք Հայ – չինական հարաբերությունները հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար թեմայով:                                                   Պատմական աղբյուրներում վկայություններ են պահպանվել այն մասին, որ դեռևս մեր թվարկությունից առաջ հայերը առևտուր անելու նպատակով ուղևորվում էին Չինաստան` այնտեղից բերելով չինական մետաքս ու ճենապակի, իսկ Հայաստանից տանում էին դեղաբույսեր, բնական ու հանքային ներկեր և իհարկե՝ որդան կարմիր, որով ներկում էին չինական ու հնդկական մետաքսի լավագույն տեսակները: Առանձին հետազոտողներ նշում են, որ մ.թ.ա. 4-րդ դարում արդեն ձևավորվել էին հայ-չինական հարաբերությունները:                                                                                                                                           «Հայաստան» բառը չինարեն հնչում է «Յա-մեյ-նի-յա», որի հիերոգլիֆները նշանակում են «Ասիայի գեղեցիկ միանձնուհի»: Հայերենում կա «չնաշխարհիկ» բառը, որը նշանակում է շատ գեղեցիկ, հոյակապ, հիասքանչ: Իսկ բառացի` չինական աշխարհից բերված:                                                                                                                                                   «Սասնա ծռեր» էպոսում Սասունցի Դավթին սպանում է չինական աչքերով աղջիկը` նրա սեփական դուստրը Չմշկիկ Սուլթանից, որը, հնարավոր է, որ չինուհի էր: Նույն էպոսում Խանդութի թշնամին էր Չինաստանի թագավորը: Ի դեպ, Խանդութի աչքերը համեմատվում են չինական բաժակի հետ, որը վկայում է Հայաստանում չինական ապրանքների առկայության մասին: Րաֆֆու «Սամվել» վեպում գլխավոր հերոսը ներկայացվում է չինական արտաքինով:                                                                                                                    6.Կատարել հետազոտական աշխատանք Հայկյան Հայաստան թեմայով: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պարծենալ, թե գիտեն իրենց ակունքները: Հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են փաստել իրենց ինքնության օրը. հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պնդել, թե ումից են սերում` հայը կարող է: Մենք Հայկի զարմն ենք: Հայկ նահապետը հայության ինքնության հիմնադիրը եղավ: Նա ստեղծեց սրբազան հասարակություն, որ առաջնորդվում էր աստվածային օրենքներով:                                          Աստվածային և Աստվածամարդ Հայկը Արարչագործության երկրում Արմենական ցեղի առաջնորդն էր: Հայկը, ըստ Մովսես Խորենացու, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Իր ժողովրդին Հայկը կառավարում էր աստվածային օրենքներով, և բոլորը երջանիկ էին: Սակայն Բաբելոնի երկրում Տիտանյան Բելը, իրեն հռչակելով աշխարհի տիրակալ, փորձում է նվաճել Աստվածային արարչագործական երկիրը: Հայկը, որ իր զարմով մասնակցում էր Բաբելոնյան աշտարակաշինությանը, հավաքելով իր տոհմը` խույս է տալիս Բելից և հաստատվում հայրենական տանը` Արարատի երկրում` Տարոնի Հարք գավառում: Այստեղ նա հիմնում է Հայկաշենն ու հաստատվում իր զարմով: Հայոց ձորի ճակատամարտը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին` հայոց սրբազան տոմարի Նավասարդ ամսվա 1-ին, որն էլ համարվեց հայոց տոմարի սկիզբը: Դրանից հետո հազարամյակներ շարունակ հայությունը նշել է Նավասարդը որպես Ամանոր: Այն իրավամբ, հայոց ինքնության արտահայտումն է և հայ գենի հաստատման խորհուրդն ունի իր մեջ: Ցավոք, հիմա այն ոչ միայն չի նշվում պետականորեն, այլև եկեղեցին աղավաղել է Նավասարդի խորհուրդն ու հանրությանը ներկայացնում է սոսկ որպես քրիստոնեական տոն: Դա քիչ էր, Հայկի ծագումը արհեստականորեն վերագրվում է Նոյի սերնդին. իբր` Հայկի հայր Թորգոմը Նոյի Հաբեթ որդու զավակն էր: Հայկի անվամբ հայերը կոչել են Օրիոն համաստեղությունը: Հայոց սրբազան տոմարի օրանուններից շատերը նույնպես կոչված են Հայկի անվամբ: Առհասարակ Հայկ նահապետից սաղմնավորվեց Հայկյան արքայատոհմը, որ մինչև մ.թ.ա. IV դարը թագավորեց Հայաստանում: Հայկի զարմերից սերվեցին շատ հայկական նախարարական, իշխանական տոհմեր` Վահևունիները, Մանդակունիները, Վարաժնունիները, Խորխոռունիները, Բզնունիները և այլք: Հետագայում հայ ժողովուրդը Հայկ նահապետին աստվածների դասը կարգեց
7.Գրել պատմվածք Ես Հայկ Նահապետի զինվորն եմ վերնագրով:

Տնային աշխատանք Դեկտեմբեր

1.Ապացուցել, որ Արարատյան թագավորությունը հայկական պետություն էր;

Արարատյան թագավորությունը հիշատակվում է աստվածաշնչում, ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու,Արարատյան թագավորների արձանագրություներում հիշատակվում է նաև  Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի, իսկ իրականում Արարատյան թագավորությունը դա Վանի հայկական թագավորությունն է՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվող Բեհիսթուն գյուղի մոտական բարձր ժայռին կա արձանագրություն  Դարեհ I թագավորի կողմից գրված,որտեղ Արարատյան թագավորունը կամ Վանի հայկական թագավորությունը  նշված է աքադերեն՝  «ՈՒրարտու», պարսկերեն «Արմինա»:

2.Կատարել հետազոտական աշխատանք «Հայկական գիրը» թեմայով;

        «Հայոց այբուբենը գլուխգործոց է»- Անտուան Մեյե, ֆրանսիացի հայագետ:

Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգն է:  Գրերի գյուտը (գտնել )տեղի է ունեցել 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից։ 12-րդ դարից ի վեր Հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։Սակայն իրականում Հայկական գիրը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից:  Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը վերականգնել էՄեսրոպ Մաշտոցը (361440)։                                                              Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով , այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը

3.Կրետե – միկենյան քաղաքակրթության օրինակով ցույց տալ զարգացած քաղաքակրթությունների խոցելիությունը և պատմական փոփոխությունների ոչ ուղղագիծ բնույթը:

Կրետե-Միկենյան քաղաքակրթություն, Էգեյան մշակույթ, Կրետե կղզու, Էգեյան ծովի կղզիների, մայրցամաքային Հունաստանի, Փոքր Ասիայի (բրոնզի դարին (մ.թ.ա. III-II հազարամյակներ) պատկանող քաղաքակրթությունների ընդհանուր անվանումը։Կրետե-Միկենյան մշակույթում առանձնանում են ըստ տեղանքի հնագիտական մշակույթներ (քաղաքակրթություններ)՝ թեսալական, մակեդոնական, արևմտաանատոլական, հելլադական, կիկլադյան,մինոսյան, որոնք ընդունված է ստորաբաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի՝ վաղ, միջին և ուշ, սրանք իրենց հերթին՝ երեք ենթաժամանակաշրջանի՝ I, II, III (օրինակ, վաղ մինոսյան I, միջին թեսալական III և այլն)։ Հարձակումից զերծ Կրետեում շարունակվել է զարգանալ Մինոսյան մշակույթը (մ.թ.ա. II հազարամյակում ծագել է մեհենագիրը, մ.թ.ա. 1600 թվականից՝ «Ա» գծային գիրը)։ Այնուհետև Կրետեում հայտնվել է աքայական (միկենյան) բնակչությունը, որն իր հետ բերել է նոր մշակույթ և «Բ» գծային գիրը։Մ.թ.ա. մոտ 1470 թվականին նրա որոշ կենտրոններ, հատկապես Կրետեն, տուժել են Սանտորին հրաբխի ժայթքումից։ Սկսած երկրաշարժից և հրդեհից տնտեսությունը քայքայվեց։ Կրետեի թագավորություն ներթափանցեցին հույները, կոտորեցին և ավերեցին գյուղերը և քաղաքները միացնելով Հունաստանին։ Կրետեն  անկում ապրեց և դարձավ Հունաստանի տիրույթը։ Մ.թ.ա. XIII դարի վերջին այն խորը ներքին ճգնաժամ է ապրել, միաժամանակ դորիացիների և «ծովի ժողովուրդների» արշավները այն հասցրել են անկման։

4.Կատարել հետազոտական աշխատանք «Մեր թանգարաններն Արարատյան թագավորության մասին» թեմայով:                                                                          Հայաստանում թանգարանների նախատիպեր եղել են դեռևս մ. թ. ա. IX–VI դարերում: Արվեստի կոթողներ էին ժողովված քաղաք-ամրոցներ Տուշպայում, Մուսասիրում, Էրեբունիում (Արինբերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուցված տաճարներում: Հետագայում յուրատեսակ թանգարան-ավանդատներ են դարձել հին հայկական հեթանոսական տաճարները և արքայական պալատները: Նշանավոր էր  Անահիտ աստվածուհու տաճարը Երզնկայում:                                                         Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ-ին: Թանգարանում պահվում է շուրջ 88 հզ. նմուշ, որոնք վերաբերում են Երևանի պատմությանը, նյութական և հոգևոր մշակույթին՝ մ. թ. ա. VIII դարից մինչև նորագույն ժամանակաշրջանը:                                                                                                «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թ-ին: Թանգարանի 5 բաժնում պահվում է 1936 նմուշ՝ հիմնականում մ. թ. ա. VIII–V դարերի, կան նաև մ. թ. ա. VIII–I դարերի գտածոներ՝ պեղված Երևանից և Կարմիր բլուրից, V–IV դարերի պտյակներ (ռիտոն), դրամներ, նաև արձանիկներ, զարդեր, կնիքներ, որմնանկարներ, տաճարներին նվիրաբերված նմուշներ և այլ իրեր:

5.Համեմատել «300 սպարտացիներ» ֆիլմերը:

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Սահմանել «Հելլենականություն» հասկացությունը և նրանից ածանցյալ հինգ հասկացություններ: Հելլենականություն կամ Հունական ազգային կրոն հայտնի է նաև որպես Դոդեկաթեիզմ կամ Հունական նոր հեթանոսություն, 1990-ականներին առաջացած հին հունական կրոնը և դրա ծեսերը վերականգնող ու իրականցնող մի շարք նոր հեթանոսական շարժումների ընդհանուր անվանում։

Հունական վերականգնողականությունը տարածված է Հունաստանում և հունական համայնքներում երկրից դուրս։ 2005 թվականին շարժման առաջնորդները հայտնել են, որ այն ունի շուրջ 2 հազար հետևորդ և շուրջ 100 հազար հետաքրքրվածներ։

  1. Թվարկելհելլենականության դրսևորումները Հայաստանում;
  2. Ապացուցել, որհայկական հելլենականությունն ունեցել է և´ դրական, և´ բացասական հետևանքներ:

Классная работа

Собирать,  умереть, умирать, примерить старых знакомых, примерить новую одежду, вычитать из зарплаты, растереть рану, страна простирается на юго-запад, судебное разбирательство, удирать от преследователей, рассчитать траты, блеснуть на солнце, заблестеть, блистательное выступление, отпирать двери, вытереть стол, бракосочетание, просчитаться.

Անհատական ուսումնական պլան․ Պետրվար-Մայիս

Դասացուցակ

Ժամատախտակ

Միջին դպրոցի կայք

Ընտրությամբ գործունեություն-վոկալ

Մարզական ակումբ-մարմնամարզություն

Լրացուցիչ կրթություն դպրոցում-պար

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս-Թումո

Շուրջտարյա նախագծեր-Ֆլեշմոբներ,անհատական նախագծեր

Աշխատող-սովորող նախագծի մասնակից չեմ։