Քամին

Image result for Քամին

Սիրում եմ քամին իր հեզությամբ: Անկեղծ քամին հեզ է, բայց մեկ-մեկ հունից դուրս է գալիս  և կատաղում: Քամին իր հետ ինչ-որ բաներ է բերում:Քամին իր հետ բերում է հանգստություն, թեթևություն: Երբ ես ինձ ծանրացած եմ զգում, ինձ բուժող դեղը  քամին է: Քամին նաև իր հետ բերում է տարբեր մոռացված հիշողություններ: Երբ ինչ-որ բան մոռացած եմ լինում, քամու օգնության վերհիշում եմ այն, ինչն արդեն մոռացված էր վաղուց:

Տնային աշխատանք

Արտահայտի՛ր մեկ բառով։

Արագ շարժվող-արագաշարժ
դանդաղ շարժվող-դանդաղաշարժ
երկար  ծամեր ունեցող-երկարածամ
կարմիր թուշեր ունեցող-կարմրաթուշ
քաղցր համ ունեցող-քաղրահամ
բարձր որակ ունեցող-բարձրորակ

 

Տնային աշխատանք

Աշխատում ենք բառարաններով։
Գտնել հետևյալ բառերի հոմանիշները․
երկարածամ-երկարամազ
բորբ-Հորդ, առատ
անտարբեր-Անխտիր, անզանազան, անխտրական
գեր-Պարարտ, չաղ, հույր, գիրուկ, պարարուն, մարմնեղ, հաստամարմին, թանձրամարմին
ստոր-Ցածր, ցած, վար, տակ, ստորին
ստահակ-Ըմբոյտ, անկարգ, ստամբակ, խռովարար, հեստ, խեռ, չար, չարաճճի
տիտան-Հսկա,վիթխարի, խոշոր, հսկայական, ահռելի
հուժկու-Ուժեղ, հզոր, զորեղ
գերագույն-Բարձրագույն, ծայրագույն
պանդուխտ-վտարանդի, օտարական, գաղթական, նժդեհ, եկվոր
Ո՞րն էր տեսանյութի գաղափարը․ շարադրիր հինգից տասը նախադասությամբ։

Պետք է համբերատալ լինել մեր մեծահասակների և ծնողների հանդեպ, ինչպես նրանք են ժամանակին համբերատար եղել մեր հետ:

Հոգնել եմ

Անկեղծ ասած, հոգնել եմ ամեն ինչից։ Հոգնել եմ այն մարդկանցից, ովքեր միշտ քննադատում են ինձ, դրական կողմերս թողած խոսում են բացասական կողմերիս մասին։ Հոգնել եմ նախանձ, էգոիստ, եսասեր մարդկանցից։ Ուզում եմ, որ այս աշխարհում ամեն ինչ դրական լինի, հեռանան մարդկանց մեջից բոլոր բացասական կողմերը, և դրականը իշխի նրանց հոգում ու սրտում։ Հոգնել եմ արդեն միշտ մարդկանց մասին դրականը իմանալով, ու շփվելով այն մարդկանց հետ, ովքեր ինձ արժանի չեն։ Հոգնել եմ արդեն ստախոսությունից, բոլորը սուտ են ասում ու առաջ գնում, իսկ ճշմարիտները մնում են ներքին դասում։ Հոգնել եմ նաև ինձնից, ուզում եմ էլի առաջվա եսը լինեմ, ու էլ չփոխվեմ։ Հոգնել եմ հոգնելուց…

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,

Աստղանիշերի փոխարեն գրել համապատասխան տառը։

 

Ընթերցել և ձայնագրել հատվածը։

 

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,

Քո անբախտ մորը գերի են տարել.

Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,

Էլ ո՛չ մի անգամ քեզ կաթ չի տալու։

Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,

Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

 

Նա լաց էր լինում աղի արցունքով,

Իր վերջին նանիկն ասում էր լալով.

«Նանա, բալի՛կս, նանա՜,

Մեծատերև թաթաշոր,

Մանրատերև ոտաշոր…