Եռօրյա ճամբար Դիլիջանում

Կրթահամալիրով կազմակերպվեց եռօրյա ճամբար դեպի Դիլիջան։Ես և քույրս նույնպես մասնակցեցինք։Շատ հետաքրքիր անցավ ու ես շատ տպավորված եմ։

Օր ՝ առաջին

Մենք հավաքվեցինք Մայր դպրոցում և ժամը ՝ 9.30 շարժվեցինք։Ճանապարհը լավ էր մինչև Սևան հասնելը։Սևանում ամբողջը ցուրտ էր և մառախլապատ։Մենք կանգնեցինք Սևանում և մի փոքր ճաշեցինք։Շատ գեղեցիկ էր այդ ժամանակ Գեղարքունյաց լեռնաշղթան,կարծես եղբայրներ լինեին միմյանց թև-թևի տված,որոնք կարծես քոչարի են պարում։

14877040_1274580312604181_1753221484_n

Ճաշելուց հետո մենք շարժվեցինգ դեպի գեղատեսիլ Դիլիջան։Մառախուղի մեջ համարյա բան չէինք տեսնում և նկատում։

14885740_1274581095937436_662050032_n

Մառախուղը

Թունելը  ելնելուց հետո մառախուղը անհետացավ։բայց երբ հասանք Դիլիջան ցուրտ էր,ձյուն չէր գալիս,բայց ձյունը ծածկել էր սարերի վեհ բարձրունքները և գագաթները։Հասանք տեղ,տեղավորվեցինք,ճաշեցինք և ուղևորվեցինք Գոշավանք,որը վերակառուցել է Մխիթար Գոշը և անունը դրել  Նոր Գետիկ,և հետագայում անվանվել է «Գոշավանք»,ի պատիվ Մխիթար Գոշի։

14872580_1273281379400741_1865574390_n

14874875_1273283142733898_678384675_n

Մենք մի հրաշալի վայր գտանք վանքի մոտ և իրականացրինք մեր կինոպոեզիան։Առաջին ֆիլմում նկարահանվեց իմ քույրը ՝ Նանեն և նա արտասանում էր «Աշուն» բանաստեղծությունը կիթարի նվագակցության տակ,որը նվագում էր մեր ճամբարի երեխաներից մեկը։

14813669_1273280042734208_1183704525_n

Երկրորդ ֆիլմում նկարահանվեցի ես և քայլելով արտասանում էի «Աշնան մեղեդի» բանաստեղծությունը,և նորից կիթարի նվագակցություն տակ։Իսկ հոտո շարժվեցինք հյուրատուն,ընթրեցինք,թեյեցինք և սկսեցինք խաղալ։

14885892_1274586082603604_430774814_n

Մենք խաղացինք «Մաֆիա»,որի կանոններին և ձևին ծանոթ չէի,բայց կամաց-կամաց սկսեցի սովորել։Հավաքվեցինք մի մեծ սեղանի մոտ և սկսեցինք խաղալ։Խաղալուց հետո ամենքս ցրվեցինք մեր սենյակներով և քնեցինք։

14875345_1273282616067284_992688105_n

Օր ՝ երկրորդ

Մենք արթնացանք,նախաճաշեցինք,նորից սկսեցինք խաղեր խաղալ և շարժվեցինք դեպի «Հաղարծին»։Դուրս գալուն պես տեսա,որ սկսել է ձյուն գալ և գետինը սկսում էր սառցակալել։Շատ գեղեցիկ էր ձյունը,բայց վատը այն էր,որ ցուրտ էր։

Եվ մենք վերջապես հասանք «Հաղարծին»։

14881184_1273231299405749_180772970_o

Շատ գեղեցիկ էր Հաղարծինը,ես ինքս շատ եմ գնացել «Հաղարծին»,իմ քույրը այդտեղ էր կնքվել,բայց այդ ձյունով պատված ես դեռևս չէի տեսել։Ուղակի հրաշք էր։

14803296_1273231236072422_1959358169_o

Ուռենին էլ ուներ իր յուրահատկությունները,իր գեղեցկությունները և նրա վրա էր ընկել իր ողջ ծանրությամ սպիտակափայլ ձյունը և նա ինքստինքյա ավելի էր իր գլուխը խոնարհել։

14877032_1273232026072343_1359216938_n

Մենք մտանք եկեղեցիները,խաչակնքվեցին,մոմ վառեցինք և շարունակեցինք։Այնտեղ մի հին ծառ կար,որում կարող է մարդ տեղավորվել,այդ ծառի մոտ մենք ամբողջ ճամբարականերով նկարվեցինք և առաջ շարժվեցինք։

14826260_1273255062736706_353127257_n

Հետ գալուց մենք նստեցինք մի տաղավար և ճաշեցինք։Այնտեղից փոքրիկ գետակ էր հոսում և այն շատ գեղեցիկ էր։

14858613_1273219832740229_1360016976_o

14875252_1273218892740323_1104713000_n

14813176_1273218749407004_1761364217_o

Այնքան գեղեցիկ դրվագներ կային,որ ես չկարողացա անտարբեր անցնել և լուսանկարեցի այդ բնության հրաշք պատկերները։

Հաղարծնից հետո այցելեցինք «ԱՅԲ»,Դիլիջանի կենտրոնական դպրոցը։

thumbnail_wp_20161025_15_25_00_pro

Մտանք ներս,և շրջեցինք դպրոցով։Կային տարբեր լաբարատորիաներ,գրասենյակներ,կաբինետներ,ճաշասենյակներ,լսարաններ,դասասենյակներ։Ինձ դուր եկավ այս դպրոցը։

thumbnail_wp_20161025_15_45_46_pro

thumbnail_wp_20161025_15_42_46_pro
thumbnail_wp_20161025_15_38_56_prothumbnail_wp_20161025_15_56_44_pro14799797_1273217432740469_1873859869_o14875341_1273217506073795_1002605615_n14876023_1273217236073822_1899095519_o
14877661_1273217159407163_21092686_n

Դպրոցից հետո,բոլորս տպավորված,գնացինք հյուրատուն։Ճաշեցինք և սկսեցինք «Մաֆիա» խաղալ։Թեյեցինք և պարկեցինք քնելու։

Օր ՝ երրորդ

Առավոտյան արթնացանք,նախաճաշեցինք և պետք էր պատրաստվել,որպեսզի գնանք Մաթոսավանք և Ջուխտակ վանք,բայց չհաջողվեց,որովհետև ճանապարհները սառցակալվել էին։Իմ ճամբարակիցները ուղևորվեցին Երևան,բայց ես և քույրս ուղևորվեցինք Իջևան։

Ես շատ սիրեցի իմ ճանապարհորդությունը և կցանկանայի,որ նորից մասնակցեմ։

Եռօրյա ճամբար Դիլիջանում: Один комментарий

  1. Уведомление: Որպես Սեբաստացի, իմ գործունեության և նախաձեռնությունների մասին | Նվարդ Այնթաբյան☺

Оставьте комментарий