🛬🛬Այնպես էի սպասում🛫🛫

Մոտովորապես հինգ տարի առաջ ես գնացել էի իմ ծննդավայրը,իմ տատիկի,հորաքրոջս ընտանիքի մոտ՝ Լիբանան,իսկ հետո Այնճար՝ իմ գյուղը։Երբ ես լսեցի, որ պետք է ամառային արձակուրդներին մեկնենք Լիբանան, ես այնքան էի ուրախացել, որ դեռ մեկ կամ երկու ամիս առաջ ես արդեն հավաքում էին ճամպրուկը,և իմ կարծիքով արդեն ժամն էր, որ մենք պետք է գնանք օդանավակայան։

Բայց վատն էլ այն էր, որ պետք էի հեռանամ իմ հայրենիքից, իմ բնօրրանից։Ես ինքս շատ եմ սիրում ճամփորդել և այդ ճամփորդությունը իմ ամենալավ ճամփորդություններից էր։Երբ արդեն ճամփորդելու ժամանակն էր, ես շատ ուրախ էի և վերջապես հասանք այդքան սպասված վայրը՝ Լիբանանը։Այցելեցի ճամբար,այդ ճամբարին ես նույնպես շատ էի սպասում։Մենք երկու տարի առաջ գնացինք Վրաստան,Կոբուլետի։Շատ անհամբեր էի, թե երբ ենք պարելու։Ասեմ, որ մենք պարի խմբով էինք մրցույթի էինք գնացել և գրավեցինք առաջին հորիզոնականը։Շատ լավ ճամփորդություններ էին և հուսով եմ էլի այսպիսի ճամփորդությունների կսպասեմ։

Оставьте комментарий