Վիլյամ Սարոյան․ Նարինջներ

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ով կորցրել էր ծնողներին և ապրում էր հորեղբոր ընտանիքում։Նա չուներ անհոգ մանկություն։Նրա հոգում խորը տխրություն կար։ Լյուկն ապրում էր ամենօրյա վեճերի մեջ․ հորեղբոր կինը ամուսնուն բողոխում էր իրենց վատ ապրուստից և անդադար վիճում էր։ Իսկ Լյուկը․․․ նա ստիպված էր փողոցում կանգնել ու նարինջ վաճառել։Հորեղբայրն ասում էր․ «Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս»։

Լյուկը ի զորու չէր ժպտալ, քանի որ նա որբ էր, միայնակ։ Ամեն օր նա հանդիպում էր մարդկանց անտարբերությանը։ Եթե նա ժպտար, ի սրտե չէր լինի, կդառնար Պարույր Սևակի ասած ծամածռությունը։ Այգիներում ոտաբոբիկ վազելու փոխարեն Լյուկը ցուրտ ու մռայլ փողոցում փորձում էր գումար վաստակել։ Եթե հնարավոր լիներհայտնվել այս պատմվածքում, կօգներ Լյուկին նարինջները վաճառել, իսկ հետո միասին մեր տուն կգնայինք և տաք թեյի շուրջ մի լավ կզրուցեինք։ Ես կփորձեի համոզել նրան, որ աշխարհի գույները և մարդկանց անտարբերությունը հնարավոր է փոխել։

Оставьте комментарий